ԲՐԵՍՏ-ը հիմք է ստացել
վերադառնալ բովանդակությանըՍկսվել է աշխարհում առաջին կապարե ջերմակրիչով արագ նեյտրոնային ռեակտորային կայանքի տեղադրումը, որի անվտանգությունը հիմնված է նյութերի բնական հատկությունների և բնության օրենքների օգտագործման վրա։ Նման բնութագրերով ռեակտորները պատկանում են անվտանգության IV սերնդին։
Փակելով վառելիքային ցիկլը
ԲՐԵՍՏ-ՕԴ-300-ը («կապարե ջերմակրիչով բնական անվտանգության արագ ռեակտոր, փորձարարական ցուցադրական 300 ՄՎտ հզորությամբ») հանդիսանում փորձարարական ցուցադրական էներգետիկ համալիրի (ՓՑԷՀ) մաս, որը ստեղծվում է Տոմսկի մարզի Սեվերսկ քաղաքում՝ Սիբիրի քիմիական կոմբինատի հարթակում։ ՓՑԷՀ-ը ներառում է նաև մշակման մոդուլ և վառելիքի պատրաստման-վերամշակման մոդուլ: Դրանք անհրաժեշտ են ԲՐԵՍՏ-ի համար վառելիքի ձողերի արտադրության համար։ Խառը նիտրիդ ուրան-պլուտոնիումյաին (ԽՆՈՒՊ) վառելիքը կարտադրվի սպառված ուրանից և էներգիայի մակարդակի պլուտոնիումից՝ օգտագործելով կարբոջերմային սինթեզի եղանակով:
ՓՑԷՀ-ը՝ «Ճեղքում» նախագծի առաջին գործնական իրականացումն է, որն ուղղված է միջուկային էներգիայի որակի փոփոխությանը՝ արագ նեյտրոնային ռեակտորների վրա հիմնված միջուկային վառելիքային ցիկլը փակելու համար: «Ճեղքում» հայեցակարգը ենթադրում է միջուկային էներգետիկ համալիրների ստեղծում՝ բաղկացած ատոմակայաններից և ճառագայթված միջուկային վառելիքից նոր վառելիք արտադրող ձեռնարկություններից։
Հայեցակարգին համաձայն, ատոմակայանի կառուցվածքը պետք է բացառի շրջակա բնակիչների տարհանում պահանջող վթարներ։ Ատոմակայանները պետք է մրցունակ լինեն էներգիայի արտադրության այլ տեսակների համեմատ։ Վառելիքի նոր խմբաքանակներ արտադրելու համար սպառված ուրանի և միջուկային նյութերի օգտագործումը, որոնք ստացվել են ճառագայթումից հետո, թույլ կտա փակել միջուկային վառելիքային ցիկլը: Այսպիսով, բնական ուրանի էներգետիկ ներուժը առավելագույնս կօգտագործվի, իսկ ռադիոակտիվ թափոնների ծավալը կկրճատվի։ Անվտանգության բարձրացումը և թափոնների կրճատումը ատոմային էներգետիկան կդարձնեն ավելի էկոլոգիապես մաքուր, տնտեսապես պահանջված և սոցիալապես ընդունելի:
Նորություններ հարթակում
Այս տարվա հունվարին տեղադրվել է պողպատե բազային սալաքար, որը հավասարեցնում է ռեակտորի բլոկի ներքին տարրերից բեռնվածությունը իրանի ստորին հատվածի բետոնի վրա։ Սալիքարի երկու կեսերը տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգից և միացվել շինհրապարակում։
Բացի այդ, ռեակտորի հորի մեջ շինարարները բեռնել են պարսպող կառուցվածքի ստորին շերտը, որը պետք է պահի ջերմամեկուսիչ բետոնը և ձևավորի լրացուցիչ տեղայնացնող արգելք հովացուցիչ նյութի շղթայի սահմանից այն կողմ: Կառույցի մակերեսի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60 °C, իսկ ֆոնային ճառագայթումը չպետք է գերազանցի բնական ցուցանիշները։
«Ի տարբերություն ՋՋԷՌ ավանդական թեթև ջրային ջերմային ռեակտորների, արագ ԲՐԵՍՏ ռեակտորն ունի անբաժանելի դասավորություն: Նրա մարմինը ոչ թե ամբողջովին մետաղական կառուցվածք է, ինչպիսին ՋՋԷՌ-ն է, այլ մետաղա-բետոնային կառույց, որի մեջ մետաղական խոռոչներ են նախատեսված առաջնային շղթայի սարքավորումների տեղադրման համար։ Շինարարության ընթացքում խոռոչների միջև ընկած տարածությունն աստիճանաբար լցվում է բետոնե լցոնիչով»,- բացատրում է «Ճեղքում» նախագծային ուղղության գլխավոր կոնստրուկտոր Վադիմ Լեմեխովը։
Ինչպես նաև․․․
Ռեակտորային կայանքի գրեթե բոլոր բաղադրիչները պատրաստվում կամ արտադրվում են: Կառավարման ձողերի մեխանիզմների որոշ տարրեր արդեն պատրաստ են: Փորձարկման ընթացքում փորձնական հիմնական շրջանառության պոմպը ցույց տվեց, որ վայրկյանում կարող է մղվել ավելի քան 11 տոննա կապար, թեև նախկինում կասկածներ կային, որ նման բնութագրերը հնարավոր է ձեռք բերել: Բացի այդ, ռուս միջուկային գիտնականների մշակած նոր կոդերը փոխարինել են նախկինում օգտագործվող արտասահմանյաներին, ընդ որում ավելի բարձր ցուցանիշներով։
Ռոսատոմն իրականացնում է վառելիքի ռեակտորային փորձարկման մեծ ծրագիր. վառելիքի տարրերը ճառագայթվում են, այնուհետև կատարվում են հետռեակտորային ուսումնասիրություններ։ Ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ ԽՆՈՒՊ-վառելիքը հիմնավորելու և դրա այրուման աստիճանը մեծացնելու ուղղությամբ։ Միաժամանակ լրամշակվում է ԽՆՈՒՊ-վառելիքի արտադրության տեխնոլոգիան՝ արտադրության-վերամշակման մոդուլի հիման վրա։
ԽՆՈՒՊ- վառելիքի համար կօգտագործվի 1970-1990-ականներին արտադրված պլուտոնիումի երկօքսիդը, որը պահվում է «Մայակ» ԱՄ-ում: Պաշարները բավարար են վառելիքի սկզբնական բեռնման և առաջին վերաբեռնումների համար։ Այնուհետև ԲՐԵՍՏ-ում ճառագայթված վառելիքը կօգտագործվի նոր խմբաքանակներ արտադրելու համար:
ԲՐԵՍՏ-ի համար կադրերի հավաքագրումն արդեն սկսվել է, ստեղծվել է երկու սիմուլյատոր, և անպայման կկառուցվի լայնածավալ սիմուլյատոր։
Պլանավորված ապագա
«Այս տարի մենք պետք է ավարտենք փորձարարական հիմնական շրջանառության պոմպի միավորի փորձարկումները և թույլտվություն ստանանք էներգաբլոկի համար պոմպեր արտադրելու համար», — «Ստրանա Ռոսատոմ» ճուղային թերթին ասել է «Ճեղքում» նախագծի գիտական ղեկավար Եվգենի Ադամովը: Նաև 2024 թվականին պետք է ավարտվի վառելիքի պատրաստման-վերամշակման մոդուլի գործարկումը։ Մեկնարկային ստանդարտ ակտիվ գոտու արտադրությունը կմեկնարկի հաջորդ տարվա հունվարին:
ԲՐԵՍՏ-ի ֆիզիկական գործարկումը նախատեսված է 2026 թվականի վերջին։ Ինչպես Վադիմ Լեմեխովն ասել է Atominfo.ru պորտալին տված հարցազրույցում, ֆիզիկական մեկնարկի շրջանակներում գործողությունները ենթադրաբար կտևեն չորս ամիս։
Չնայած ՓՑԷՀ-ի ստեղծումը ակտիվ փուլում է, և դեռ շատ աշխատանք կա առջևում, ընթանում է ԲՌ-1200 կոմերցիոն էներգետիկ ռեակտորի մշակումը: «Ընդհանուր առմամբ, մեր կատարած բոլոր հաշվողական և փորձարարական հիմնավորումները թույլ կտան հավանականության բարձր աստիճանով կանխատեսել ԲՌ-1200-ի տեսքը», — վստահ է Վադիմ Լեմեխովը: Չի բացառվում, որ մինչև 2045 թվականը Հարավային Ուրալում հայտնվի ԲՌ-1200 ռեակտորով ատոմակայան։