Բուժիչ ճառագայթում
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#283Նոյեմբերի 2024

Բուժիչ ճառագայթում

վերադառնալ բովանդակությանը

Միջուկային բժշկությունը` Ռոսատոմի գործունեության առանցքային բիզնես ուղղություններից է միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառությունների շարքում: Այն ներառում է բժշկական իզոտոպերի և ռադիոդեղագործական դեղամիջոցների արտադրություն (ՌԴԴՄ), բժշկական սարքավորումների ստեղծում և միջուկային բժշկության կենտրոնների կառուցում։

Միջուկային բժշկությունը Ռոսատոմի համար բոլորովին նոր բիզնես չէ։ ԽՍՀՄ-ն այս ուղղությամբ համաշխարհային առաջատար էր՝ արտադրելով շուրջ 140 ռադիոիզոտոպ և 40 ՌԴԴՄ և մատակարարելով դրանք ինչպես ներքին շուկա, այնպես էլ արտահանելով։ Երկրում գործում էր ռադիոնուկլիդային ախտորոշման 650 լաբորատորիա, որոնք տարեկան անցկացնում էին ավելի քան 1,5 միլիոն հետազոտություն, և ռադիոնուկլիդային թերապիայի 20 բաժանմունք՝ 2 հազար մահճակալ ընդհանուր հզորությամբ։

Ներկայումս Ռոսատոմը պահպանում է առաջատարի դիրքը ռադիոիզոտոպերի հատվածում՝ լինելով գլոբալ լավագույն 5 մատակարարներից մեկը և արտադրելով ռադիոնուկլիդների ամենալայն տեսականի: Ռոսատոմի ռադիոիզոտոպային արտադրանքի պահանջարկը կայուն աճում է. 2023 թվականի արդյունքում իզոտոպային արտադրանքի մատակարարումների տարեկան արտահանումն աճել է 15%-ով։ Աշխարհում շուրջ 2,5 միլիոն ախտորոշիչ և բուժական պրոցեդուրաներ են իրականացվում Ռոսատոմի իզոտոպերի միջոցով: Ռոսատոմի գործընկերներն այս ոլորտում ներառում են ավելի քան 170 արտասահմանյան ընկերություն 50 երկրից։

Սակայն Ռոսատոմը չի սահմանափակվում միայն իզոտոպերի արտադրությամբ՝ մտնելով միջուկային բժշկության շուկայի նոր հատվածներ։

Ռադիոդեղագործական դեղամիջոցներ

Ռոսատոմը կառուցում է Եվրոպայի ամենամեծ ՌԴԴՄ արտադրական գործարանը Օբնինսկում: Ռուսական պետկորպորացիայի և բժշկական համայնքի մասնագետները վերլուծել են շուկան, հայտնաբերել ապրանքների ամենապահանջված տեսակները, որոշել Ռոսատոմի հնարավորությունները տարբեր շուկաներում՝ հաշվի առնելով ապրանքների վաճառքի առանձնահատկությունները, մրցակցային և սպառողական միջավայրը և համակարգել են ապագա ձեռնարկության արտադրական կարողությունները։ Ուռուցքաբանական, սրտանոթային և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման տասնյակ դեղամիջոցներ կարտադրվեն արտադրական գծերում՝ GMP ստանդարտներին համապատասխան։

Գործարանի առաջին փուլի արտադրանքի շարքը ներառում է ամենատարածված դեղամիջոցները՝ տեխնեցիում-99մ գեներատորներ (օգտագործվում են ավելի քան 20 հիվանդությունների ախտորոշման համար); ՌԴԴՄ՝ հիմնված յոդ-131-ի վրա՝ երեխաների մոտ վահանաձև գեղձի քաղցկեղի և նեյրոբլաստոմայի բուժման համար: Սամարիում-153-ի վրա հիմնված պատրաստուկները նվազեցնում են ցավը և ճնշում ոսկրային հյուսվածքի մետաստազները: ՌԴԴՄ-ն ռադիում-223-ով օգտագործվում է ոսկրային մետաստազների բուժման համար՝ շագանակագեղձի կաստրացիոն-ռեզիստենտ քաղցկեղով հիվանդների մոտ:

Գործարանում նախատեսվում է նաև արտադրել նորարարական ռադիոդեղամիջոցներ՝ հիմնված լյուտեցիում-177-ի վրա՝ կրիչով և առանց կրիչի, ակտինիում-225, թորիում-227 և այլ իզոտոպեր՝ չարորակ նորագոյացությունների անգործունակ մետաստատիկ ձևերի բուժման համար:

Ավարտվել են գործարանի կառուցման հիմնական փուլերը, ներառյալ ապակեպատումը, ճակատային ծածկը և ջերմային կոնտուրի փակումը: Ներկայումս ակտիվորեն աշխատանքներ են տարվում տարածքների ներքին հարդարման և հարակից տարածքի ասֆալտապատման ուղղությամբ, ինչն ավելի է մոտեցնում արտադրության տեխնիկական հագեցվածության փուլը։

Սարքավորումներ

Ռոսատոմը մշակում և մատակարարում է միջուկային բժշկության համար բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներ: Արտադրվում են բազմաալիքային կլինիկական դոզիմետրերը, իրականացվում է գերհաղորդիչ մագնիսի վրա հիմնված մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի մշակման նախագիծ, 2022 թվականին իրականցվում են «Բրախիում» գամմա-թերապևտիկ համալիրների սերիական մատակարարումներ։

«Բրախիումը»՝ ուռուցկաբանական հիվանդությունների կոնտակտային ճառագայթային թերապիայի սարք է։ Գամմա ճառագայթման աղբյուրը փոխանցվում է անմիջապես ուռուցքին կամ ուռուցքային հյուսվածքին՝ նվազագույն ազդեցությամբ շրջակա առողջ հյուսվածքի վրա: Համալիրը հագեցած է ժամանակակից ճառագայթային մոնիտորինգի վերահսկողության համակարգով և ճառագայթային թերապիայի պլանավորման եռաչափ համակարգով, որոնք թույլ է տալիս իրական ժամանակում հետևել թերապիայի առաջընթացին և առավելագույնս ճշգրիտ հաշվարկել բուժման դոզան: «Բրախիումը» համալիրի ապլիկատորները համատեղելի են տեսողական ախտորոշման տարբեր համակարգերի հետ:

Սպասվում է, որ 2027 թվականին Ռոսատոմը կսկսի գերհաղորդիչ մագնիսի հիման վրա ՄՌՏ-երի սերիական արտադրությունը։ Նրանց մագնիսական դաշտի ինդուկցիան կկազմի 1,5 Տեսլա, ինչը կապահովի մարդու ներքին օրգանների մանրամասն և հստակ պատկերացում:

Ռոսատոմն ուսումնասիրում է իր սարքավորումների արտահանումը ԱՊՀ երկրների, BԲՐԻՔՍ-ի, Հարավարևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի շուկաներ:

ՄՀՏԿ

Ռոսատոմը գործընկերների հետ կիսում է միջուկային բժշկության ոլորտում իր հնարավորությունները: Այսպիսով, Բոլիվիայում պետ​​կորպորացիան կառուցում է Միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների առաջին կենտրոնը (ՄՀՏԿ): 2023 թվականից գործում է կենտրոնի մաս հանդիսացող ցիկլոտրոնային համալիրը՝ ռադիոիզոտոպերի և ՌԴԴՄ արտադրության համար։ ՄՀՏԿ արտադրացանկը ներառում է ֆտոր-18-ի (ուռուցքաբանական և սրտային հիվանդությունների ախտորոշման համար), ածխածին-11 (ուղեղի ուռուցքների հայտնաբերման համար), յոդ-123 (վահանաձև գեղձի պաթոլոգիաների ախտորոշման համար) և տեխնեցիում-99մ, (որն ունի լայն կիրառություն ախտորոշիչ հետազոտություններում) հիմքով ՌԴԴՄ-ներ:

ՄՀՏԿ-ի առանցքային բաղադրիչ հանդիսացող հետազոտական ​​ռեակտորում հնարավոր կլինի ինքնուրույն արտադրել միջուկային բժշկության մեջ օգտագործվող իզոտոպեր։ Այս տարվա հոկտեմբերի վերջին ընդունվել է ՏՎԵԼ-ում (Ռոսատոմի վառելիքային ստորաբաժանում) արտադրված միջուկային վառելիք այս ռեակտորի բեռնման բեռնման համար, մատակարարումը նախատեսված է թճթջ թվականին։ Ակնկալվում է, որ կենտրոնն ամբողջությամբ պատրաստ կլինի նույն տարում։

Ռոսատոմն աշխատում է Վիետնամի հետ նմանատիպ ՄՀՏԿ-ի կառուցման ուղղությամբ: Այս տարվա սեպտեմբերին Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի նախարար Հյուին Թհան Դատի հետ քննարկել է ՄՀՏԿ-ի կառուցման աշխատանքների ընթացքը։ Ժամանակացույցն արձանագրված է միջգերատեսչական հուշագրում, որը ստորագրվել է 2024 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Վիետնամ կատարած պետական ​​այցի ժամանակ։

Փորձի փոխանակում

Ռոսատոմը պարբերաբար մասնակցում է միջուկային բժշկության ոլորտում միջազգային միջոցառումներին։ Այսպես, հուլիսին պետ​​կորպորացիան կազմակերպեց Միջուկային բժշկության ԲՐԻՔՍ բարձր մակարդակի առաջին միջազգային համաժողովը, որտեղ անդամ երկրների ներկայացուցիչները խոսեցին իրենց երկրների հնարավորությունների և կարիքների մասին, առաջարկեցին զարգացման գաղափարներ և կարծիքներ փոխանակեցին։ Հոկտեմբերին Ռոսատոմի ներկայացուցիչները Համբուրգում մասնակցել են միջուկային բժշկության EANM-2024 միջազգային կոնգրեսին, որտեղ ներկայացրել են ռուսաստանյան իզոտոպային արտադրանքը և միջուկային բժշկության տեխնոլոգիաները, խոսել այս ոլորտում պետկորպորացիայի հնարավորությունների մասին։