Ուսուցումը` ատոմային էներգետիկայի լույսն է
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#292Օգոստոսի 2025

Ուսուցումը` ատոմային էներգետիկայի լույսն է

վերադառնալ բովանդակությանը

«Ռոսատոմը» տարբեր երկրներից մասնագետներ է պատրաստում, որոնք հետագայում կաշխատեն ատոմային ոլորտում: 2019-ից 2024 թվականներին ավելի քան 1900 մարդ ավելի քան 60 երկրից վերապատրաստվել է «Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի» (ՌՏԱ) կողմից ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությամբ իրականացվող միջազգային ծրագրերի շրջանակներում: ՌՏԱ-ն կազմակերպում է նաև իր սեփական դասընթացները: Մանրամասները ներկայացնում է «Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի» պրոռեկտոր Մարիա Խալեցկայան:

— Խնդրում ենք պատմել ՌՏԱ-ի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մասին:

— ՌՏԱ-ն ակտիվորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ 2011 թվականից, երբ կողմերը սկսեցին անցկացնել ուսուցողական միջոցառումներ միջուկային ենթակառուցվածքների վերաբերյալ: 2018 թվականին ՌՏԱ-ն, ՄԱԳԱՏԷ-ն և «Ռոսատոմ»-ի Վթարա-տեխնիկական կենտրոնը գործնական համաձայնագրեր են ստորագրել միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Համաձայնագրի շրջանակներում ՌՏԱ-ի հիման վրա ստեղծվել է Կարողությունների զարգացման համատեղ կենտրոն:

2019 թվականին ՌՏԱ-ն դարձավ ՄԱԳԱՏԷ-ի առաջին և մնում է միակ համագործակցության կենտրոնը (Կենտրոն), որը վերապատրաստում է ատոմային ոլորտի ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից երեք ոլորտներում. միջուկային էներգիա, միջուկային ֆիզիկական անվտանգություն և ոչ էներգետիկ կիրառություններ: 2024 թվականի հոկտեմբերին ՌՏԱ-ն երկարաձգեց Կենտրոնի կարգավիճակը և ընդլայնեց իր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ։

ՌՏԱ-ն, ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ, ամեն տարի անցկացնում է միջուկային էներգիայի ոլորտում մենեջմենթի և գիտելիքների կառավարման վերաբերյալ դպրոցներ: Բացի այդ, ՌՏԱ-ն իրականացնում է ուսումնական միջոցառումներ INT2024, որտեղ ուսումնասիրում են միջուկային ենթակառուցվածքների զարգացումը, և փոքր հզորության տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված INT2023 նախագծերի շրջանակներում ։

— Ո՞ր երկրներից են ժամանում ուսանողները։

— Ամբողջ աշխարհից: Շատ ուսանողներ կան Ասիայից, Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից: 2024 թվականին վերապատրաստմանն առաջին անգամ միացան Կուբան և Քուվեյթը, իսկ 2025 թվականին՝ Մյանման, որտեղ նախատեսվում է կառուցել ռուսական նախագծի փոքր հզորության 4 բլոկ: Լսարանի ամենամեծ հոսքը այն երկրներից է, որտեղ «Ռոսատոմը» կառուցում է խոշոր ատոմակայաններ՝ Եգիպտոս, Թուրքիա, Բանգլադեշ, Բելառուս։

— Պատմեք, խնդրեմ, ավելի մանրամասն ուսումնական միջոցառումների մասին։

— Դրանք բաժանված են չորս տեսակի։ Առաջինը` դպրոցներ են, որոնք ձևավորում են միջուկային արդյունաբերության, կառավարման համակարգերի, անձնակազմի զարգացման մոտեցումների և ենթակառուցվածքների ընդհանուր պատկերացում։ Մասնակիցներն են՝ երիտասարդ մասնագետներ, սկսնակ և միջին մակարդակի մենեջերներ, որոնք հետաքրքրված են արդյունաբերության ռազմավարական ըմբռնմամբ։

Երկրորդ տեսակը` դասընթացներ են, որտեղ ուսումնասիրվում են ավելի կիրառական թեմաներ, ամրապնդվում են հիմնական գիտելիքները՝ առանց տեխնիկական առանձնահատկությունների մեջ խորանալու։ Դրանք հարմար են լայն լսարանի համար։

Երրորդ տեսակն է` սեմինարներ փորձառու մասնագետների համար, ովքեր ձգտում են խորացնել իրենց գիտելիքները որոշակի ոլորտում։ Այստեղ քննարկում են իրական դեպքեր և փոխանակվում փորձով։

Չորրորդը` խմբային գիտական այցելություններ են։ Դրանք հարմար են ամենաառաջադեմ լսարանի համար և ձևավորվում են մասնակից երկրների որոշակի կարիքներին համապատասխան։

Բոլոր տեսակի ծրագրերի գլխավոր առանձնահատկությունը` ատոմաին ոլորտի օբյեկտներ տեխնիկական շրջագայություններն են՝ հաշվի առնելով դասընթացի թեման։

— Ի՞նչ դասընթացներ են անցկացվում այս տարի։

— Դրանք են՝ ատոմային ոլորտի օբյեկտների կառուցման վայրերի ընտրության, փոքր հզորության ատոմակայանների (ՓՀԱԿ) տեխնիկա-տնտեսագիտական հիմնավորման, գիտելիքների կառավարման, շահագրգիռ կողմերի հետ համագորժակցության, փակ միջուկային վառելիքի ցիկլի և ռադիոակտիվ թափոնների կառավարման, ռազմավարական կառավարման և IV սերնդի ռեակտորների թվային լուծումների վերաբերյալ դասընթացներ։

Այսպես, այս տարվա մայիսին ՌՏԱ-ն և ՄԱԳԱՏԷ-ն անցկացրեցին ԱԷԿ-երի, այդ թվում փոքրեր հզորության՝ կառուցման վայրի ընտրության վերաբերյալ դասընթաց։ Դրան մասնակցել է 18 երկրից ավելի քան 20 մասնակից, այդ թվում՝ Հայաստանից, Բրազիլիայից, Ղազախստանից, Շրի Լանկայից և Զամբիայից։ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները խոսել են ԱԷԿ-երի կառուցման գործում ցուցաբերվող աջակցության մասին և կիսվել գործակալության անդամ երկրներում կուտակված փորձով։ Ուսանողները ներկայացրել են միջուկային ծրագրի փուլերը՝ պատմելով, թե որտեղ են առաջացել դժվարություններ և ինչպես դրանք կարելի է հաղթահարել։ Նրանք նաև այցելել են Կալինինի ԱԷԿ։

— Ուսուցումն առկա՞ է։

— Որպես կանոն` այո, բայց անհրաժեշտության դեպքում օգտագործվում է նաև առցանց ձևաչափ, երբ մասնակիցները միանում են տեսակոնֆերանսի միջոցով։

— Ինչպե՞ս դիմել մասնակցության համար։

— Միայն ՄԱԳԱՏԷ–ի պաշտոնական հարթակի՝ InTouch+-ի միջոցով։
ՌՏԱ-ը և ՄԱԳԱՏԷ-ն որոշում և համաձայնեցնում են թեմաները, ամսաթվերը, ձևաչափերը, ծրագրերը և ուսուցիչներին, ովքեր կարող են կիսվել լավագույն փորձով և ցույց տալ օրինակներ սեփական պրակտիկայից։

— Ինչո՞վ են ավարտվում դասընթացները։

— ՌՏԱ-ի ևՄԱԳԱՏԷ-ի համատեղ դասընթացները չեն ներառում վերջնական թեստավորում։ Վերջում մասնակիցը ստանում է դասընթացն անցնելու մասին վկայական։

— ՌՏԱ-ն ունի նաև սեփական դասընթացներ։ Պատմեք դրանց մասին։

— ՌՏԱ-ի՝ «Միջուկային կրթության փոխանցում» նախագծային գրասենյակը կարճաժամկետ դասընթացներ է անցկացնում Train-the-Trainers ձևաչափով՝ արտասահմանյան համալսարանների դասախոսների և ասպիրանտների համար։ Փոխանցվում են գիտելիքներ ոչ միայն տեխնոլոգիաների, այլև այն մասին, թե ինչպես ստեղծել մասնագետների վերապատրաստման համար մասնագիտացված համալսարանական ծրագրեր։

— Ինչի՞ մասին են այս դասընթացները։

— Ուսումնասիրվում են «Ռոսատոմ»-ի հիմնական արտահանվող արտադրանքները՝ դրանք են ՋՋԷՌ-1200-ով ԱԷԿ-երը և ՌԻՏՄ-200-ով ՓՀԱԿ-երը, ինչպես նաև ճառագայթային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառությունները՝ դրանք են միջուկային բժշկությունը, բազմաֆունկցիոնալ ճառագայթային կենտրոնները, հետազոտական ռեակտորները և ցիկլոտրոնները։ Վերջին տարիներին մենք ավելացրել ենք միջուկային ենթակառուցվածքների ոլորտում դասընթացներ։ Փորձնական ռեժիմով մենք հաջողությամբ դասընթացներ ենք անցկացրել ռադիոակտիվ թափոնների աղբավայրերի ստեղծման և նորեկ երկրների էներգետիկ ոլորտի ռազմավարական պլանավորման վերաբերյալ։ Նախատեսում ենք ընդլայնել ծրագիրը՝ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների ուսումնասիրման և օպտիմալ էներգամատակարարման հնարավոր սցենարների վերլուծության հաշվին, ինչպես նաև մշակել ազգային միջուկային ծրագրի իրականացման դասընթաց (ԱԷԾԻԿ, Ատոմային էներգիայի ծրագրի իրականացման կազմակերպություն): Train-the-Trainers դասընթացներն անցկացվում են բոլոր ձևաչափերով՝ առկա, հեռակա, հիբրիդային և հեռակա՝ ինքնուրույն ուսուցմամբ։ Այս տարի մասնակցել են ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, ցանկը ընդլայնվել է՝ ներառելով Սոմալին և Մալավին։

— Ի՞նչն է ամենամեծ պահանջարկ վայելում ։

— Հետազոտական ռեակտորների, ՓՀԱԿ-ի և միջուկային բժշկության վերաբերյալ դասընթացներ։

— Ինչպե՞ս են կազմակերպվում դասընթացները։

— Ճյուղային պատվիրատուի հարցմամբ, ուսուցման դիմումների ընդունումը բացվում է երկու-երեք ամիս առաջ։ Դրանք տևում են մեկ-երկու շաբաթ, իսկ թեմայի խորը ուսումնասիրությամբ դասընթացները կարող են պահանջել ընդունելության թեստավորում։ Ծրագիրը ներառում է վերջնական թեստավորում՝ վերահանձնելու հնարավորությամբ։