«Ռոսատոմ». ամեն ինչ կայուն ապագայի համար
վերադառնալ բովանդակությանըԿոմպոզիտների և առաջադեմ դեղամիւոցների արտադրությունից մինչև չորրորդ սերնդի ռեակտորային համակարգերի անցում և քվանտային ու ջերմամիջուկային տեխնոլոգիաների զարգացում: «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը, ելույթ ունենալով Ռուսաստանի ատոմային ոլորտի աշխատակիցների առջև, ուրվագծեց «Ռոսատոմ»-ի գործունեության հիմնական ոլորտները և պատմեց արտահանման հնարավորությունների մասին: Ահա նրա ելույթի հիմնական կետերը՝ առաւին դեմքից։
Անցում չորրորդ սերնդի տեխնոլոգիաներին
Գլոբալ ատոմային համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բնական ուրանի պաշարների սպառումը որակեց որպես գլոբալ մարտահրավեր: Նա որպես լուծում նշեց չորրորդ սերնդի ատոմային էներգետիկայի զարգացումը՝ փակ վառելիքային ցիկլով: Սա էապես փոխում է «Ռոսատոմ»-ի աշխատանքի ամբողջ պարադիգմը: Նախկինում մենք այս խնդիրը դիտարկում էինք որպես ոլորտային նպատակ, որն անհրաժեշտ է ապագայում մեր մրցունակությունը պահպանելու համար: Այժմ այն ստացել է ազգային կարգավիճակ և դարձել է Ռուսաստանի բարձր տեխնոլոգիական առաքելությունը աշխարհում:
Սա հատուկ պատասխանատվություն է դնում ատոմային արդյունաբերության վրա: ԲՐԵՍՏ-300 էներգաբլոկը (աշխարհում առաջին կապարով սառեցված արագ նեյտրոնային ռեակտորը, որը կառուցվում է «Ճեղքում» նախագծի շրջանակներում — խմբ.) պետք է շահագործման հանձնվի մինչև 2028 թվականը, իսկ փակ միջուկային վառելիքային ցիկլի աշխատունակությունը պետք է ցուցադրվի մինչև 2030 թվականը։
Ջերմամիջուկայինի առաջնագծում
Կառավարվող ջերմամիջուկային սինթեզում հետազոտությունների ու մշակումների իրագործումը դառնում է չափազանց կարևոր թեմա: Դրանք ոչ միայն գիտական, այլև տեխնոլոգիական և արտադրական խնդիրներ են: Ջերմամիջուկը՝ մեր ատոմային ազգային նախագծի շրջանակում առանձին դաշնային նախագիծ է: Դրա կենտրոնական բաղադրիչը՝ ռեակտորային տեխնոլոգիաներով տոկամակի (ՌՏՏ)՝ մշակումն ու կառուցումն է։
«Ռոսատոմ»-ի հիմնական խնդիրն է՝ ջերմամիջուկային սինթեզի ուղղությամբ կատարվող աշխատաքները գիտահետազոտական և փորձարարական-կոնտրուկտորային փուլից առավելագույնս արագ թևակոխել հստակ արդյունաբերական փուլ: «Ռոսատոմ»-ը պարտավոր է հաստատել իր առաջատարությունը ջերմամիջուկային հետազոտություններում, քանի որ սա դարի երկրորդ կեսին աշխարհի տեխնոլոգիական զարգացման կարևոր մասն է:

Անդրարկտիկական տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ
Հյուսիսային ծովային երթուղու ակտիվությունն աճում է: Այս տարի արդեն տրամադրվել է 1196 տարանցիկ թույլտվություն, և իրականացվել է 1340 նավային ուղևորություն, ինչը 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ (2025 թվականի հոկտեմբերի դրությամբ — խմբ.): Տարանցումն աճել է՝ այս տարի հասնելով 3 միլիոն տոննա բեռի, ինչը 8%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ (2025 թվականի հոկտեմբերի դրությամբ — խմբ.):
Չնայած պատժամիջոցներին, սկսվել են առաջին բեռնափոխադրումները նոր արկտիկական նախագծի՝ «Արկտիկ ՀԲԳ 2» (ՀԲԳ՝ հեղուկ բնական գազ — խմբ.):
«Ռոսատոմը» ընդլայնում է իր համագործակցությունը չինացի գործընկերների հետ: Տարեվերջին Չինաստանից արևմտյան նավահանգիստներ կոնտեյներային բեռների ծավալը կհասնի 400,000 տոննայի, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա ծավալից:
Լոգիստիկ ուղղության և ՀԾԵ-ի հետագա զարգացման գործում «Ռոսատոմը» առաջնորդվում է նախագահի հրահանգով՝ ստեղծել Անդրարկտիկական տրանսպորտային միջանցք (ԱՏՄ): Այն կմիավորի ՀԾԵ-ի հարակից բոլոր տարածքները միասնական համակարգի մեջ՝ համատեղելով ծովային, գետային, երկաթուղային և ճանապարհային տրանսպորտի հնարավորությունները: ՀԾԵ-ն կդառնա ԱՏՄ-ի առանցքային հատվածը: Դրա բեռների բազան կաճի Արկտիկական արդյունահանման, միջազգային տարանցման աճի և ԱՏՄ-ի ներքին երկաթուղային ցանցի հետ կապի շնորհիվ: Սա հսկայական ազգային նշանակության խնդիր է:
Թվային փոխակերպման մասին
Ներկայում ոլորտային կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի՝ փաստաթղթաշրջանառություն, հատուկ կարևոր օբյեկտների 100%-ը տեղափոխվել է ռուսական ծրագրային ապահովման: Իրականացվել են նախագծման, արտադրության կառավարման, տեխնիկական սպասարկման և նորոգման կարևոր պետական նախագծեր։
«Ռոսատոմը» ստեղծել է ցանց՝ տվյալների մշակման հինգ կենտրոններից: Դրանք դառնում են մեր արտահանման առաջարկի կարևոր մասը՝ ամպային ենթակառուցվածքների և վստահելի ապարատային և ծրագրային համլիրների հետ միասին: Մենք համագործակցում ենք ավելի քան 20 երկրների հետ։
Սկսում ենք լայնորեն օգտագործել արհեստական բանականությունը (ԱԲ) պատկերի ճանաչման, տեքստի մշակման և ծրագրային ապահովման ստեղծման համար: Փորձարկում ենք ԱԲ հնարավորությունները նախագծման, որակի վերահսկման և օպերատիվ անձնակազմին օգնելու համար։
Ներդնելու ենք ԱԲ-ն նախագծման, արտադրության և շահագործման ոլորտներում: Եվ, իհարկե, կընդլայնենք մեր արտահանման առաջարկը:
Քվանտային ծրագրի արագացման մասին
Մենք «Ռոսատոմ»-ում արդեն գործարկել ենք քվանտային հաշվարկների փորձնական կիրառման ծրագիր: Մեկնարկել է տասներկու նախագիծ, ևս շուրջ 30՝ մշակվում են 2026 թվականի համար: Մենք սկսել ենք աշխատանքները քվանտային սենսորների ուղղությամբ: Մոտակա հեռանկարի խնդիրներն են․ առաջինը՝ շարունակել գիտահետազոտական և զարգացման աշխատանքները Գիտությունների ակադեմիայի, երկրի ամենամեծ համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ՝ հետևողականորեն մեծացնելով քուբիթային հզորությունը՝ թե՛ քանակով, թե՛ որակով: Երկրորդը՝ սկսել մեր աշխատակիցների համակարգված ուսուցումը քվանտային հաշվարկների ոլորտում: Եվ երրորդ՝ անցնել քվանտային հաշվարկների լայնածավալ կիրառմանը ոչ միայն արդյունաբերության մեջ, այլև ամբողջ երկրում: Հիմքն արդեն իսկ առկա է, և այն պետք է ընդլայնվի:
Մենք տեսնում ենք քվանտային տեխնոլոգիաների զարգացման հանդեպ հետաքրքրություն միջազգային գործընկերների՝ Եգիպտոսի, Վիետնամի, Պակիստանի, Մալայզիայի և Հնդկաստանի կողմից: 2026 թվականին ակնկալում ենք ստորագրել առաջին համաձայնագրերը:
Բժշկության զարգացում
Աշխատում ենք մի քանի ուղղությամբ․ բժշկական սարքավորումների ստեղծում, ռադիոդեղագործական միջոցների արտադրություն և իզոտոպային արտադրանքի մատակարարում, ինչպես նաև բժշկական ենթակառուցվածքների և ցիկլոտրոն-ռադիոդեղագործական համալիրների զարգացում:

Որոշ սարքավորումներ, ինչպիսին է «Բրախիում» համալիրը, արդեն մատակարարվում են ռուսական և միջազգային կլինիկաներին: Հեմոդիալիզի և մագնիսական ռեզոնանսային պատկերման սարքերը գտնվում են մշակման վերջին փուլում։
Նախատեսում ենք ընդլայնել ռադիոդեղագործական արտադրությունը. Օբնինսկի գործարանում շինարարության առաջին փուլը կավարտենք 2026 թվականի դեկտեմբերին։
«Ռոսատոմի» միջազգային պորտֆելը. մեծ և փոքր հզուրության ավելի քան 40 բլոկ աշխարհի 11 երկրում.
Կոմպոզիտային նյութերի արտադրության մասշտաբավորման վերաբերյալ
«Ռոսատոմը» դարձել է Ռուսաստանի շուկայում նոր նյութերի ճանաչված առաջատար։ Ստեղծվել են երկու լիովին զարգացած տեխնոլոգիական շղթաներ՝ ածխածնային մանրաթելերի և ապակյա մանրաթելերի, գործում է 17 գործարան երկրի 13 շրջաններում։
Մեր նպատակն այժմ ոչ միայն պահպանել ստորաբաժանման վերջին տարիների բոլոր արժեքավոր նվաճումները, այլև ապահովել հետևողական և կայուն զարգացում։ Սա հիմնականում ենթադրում է կոմպոզիտային նյութերի համար համապարփակ գիտատեխնիկական ծրագրի իրականացում։ Կարևորագույն խնդիրը՝ ածխածնային և ապակյա մանրաթելերի արտադրության մասշտաբավորումն է և պատրաստի արտադրանքի վերամշակման շարունակական զարգացումը։

