Լյուտեցիում-177-ը բուժում է
վերադառնալ բովանդակությանըԿարևոր նորություն միջուկային բժշկության աշխարհում՝ շագանակագեղձի քաղցկեղով առաջին բուժառուներն անցել են լյուտեցիում-177 կիրառմամբ ռադիոնուկլիդային թերապիա: Բոլորի մոտ դիտարկվում է դրական դինամիկա։ Պատմում ենք Ռոսատոմի իզոտոպային ուղղության այս և այլ նորությունների մասին։
Լյուտեցիումի մասին
Թերապիան իրականացվել է Ռուսաստանի Դիմիտրովգրադի բժշկական ռադիոլոգիայի և ուռուցքաբանության դաշնային գիտակլինիկական կենտրոնում (ԲՌՈՒԴԳԿԿ): նեյրոէնդոկրին ուռուցքների և շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարելու լյուտեցիում-177-ի վրա հիմնված դեղամիջոցը ստեղծվել է Ատոմային ռեակտորների գիտահետազոտական ինստիտուտի (ԱՌԳՀԻ, Ռոսատոմի գիտական ստորաբաժանման մաս) մասնագետների մասնակցությամբ: Դեղըանիջոցն անցել է որակի հսկողության բոլոր փուլերը։
«Մենք՝ որպես հումք արտադրող, ի վիճակի ենք ապահովել ռուսաստանյան բուժհաստատությունների բոլոր կարիքները և կատարել բոլոր ստացվող պատվերները, որակյալ և ամբողջ ծավալով»,- ասել է գյուտի հեղինակներից մեկը, ԱՌԳՀԻ ռադիոնուկլիդային աղբյուրների և դեղամիջոցների բաժանմունքի ղեկավար Օլեգ Անդրեևը: Ռուսաստանում դեղամիջոցը մատակարարվում է չորս բժշկական կենտրոն։
Ինչպես տեղեկացրել է Միջուկային բժշկության կենտրոնի ղեկավար, ԲՌՈՒԴԳԿԿ բժիշկ-ռադիոլոգ Պետր Սիչյովը, բուժման պրոցեդուրան հաջող է անցել, և բուժառուներից ոչ մեկի մոտ կողմնակի ռեակցիաներ չեն գրանցվել:
Ընթացակարգը հետևյալն է՝ նախ բժիշկները համոզվում են, որ բուժառուն հակացուցումներ չունի, հետո դեղամիջոցը ներարկում են ներերակային։ Պրոցեդուրան իրականացվում է երկու ամիսը մեկ անգամ։ «Մեր հիվանդներն ավարտել են բուժման առաջին կուրսը, և բոլորի մոտ նկատվում է շագանակագեղձի հատուկ հակագենի սպիտակուցի մակարդակի նվազում և նրանք իրենց լավ են զգում», — նշել է Պետր Սիչյովը:
Ինչպես նշել է «Իզոտոպ» համատարածաշրջանային միավորման (Ռոսատոմի իզոտոպային արտադրանք մատակարարող ընկերություն) գլխավոր տնօրեն Մաքսիմ Կուշնարևը «Վեստնիկ Ատոմպրոմա» ամսագրին տված հարցազրույցում, բժշկական լյուտեցիում-177 իզոտոպերը 2021 թվականից մատակարարվում են Բրազիլիա:
Այս տարվա սեպտեմբերին Լենինգրադի ատոմակայանը լուտեցիում-177 արտադրելու լիցենզիա է ստացել։ Այսպիսով, այն ընդլայնեց թողարկվող իզոտոպերի արտադրատեսակները՝ Լենինգրադի ԱԷԿ-ը արտադրում է նաև յոդ-131, մոլիբդեն-99 և կոբալտ-60:
Կոբալտի մասին
Նոյեմբերի կեսերին Լենինգրադի ԱԷԿ-ը կատարեց կոբալտ-60-ի տարեկան արտադրության պլանը։ Այն օգտագործվում է արդյունաբերական ճառագայթման կայանների գամմա ճառագայթման աղբյուրների արտադրության մեջ: Արդյունքը ձեռք է բերվել Սմոլենսկի և Կուրսկի ԱԷԿ-երի հետ ԼԱԷԿ-ի համագործակցության շնորհիվ։ «Հաջորդ տարի մենք պետք է կատարենք նույնքան հավակնոտ պլան կոբալտ-60 մատակարարման առումով», — ասաց Լենինգրադի ԱԷԿ-ի տնօրեն Վլադիմիր Պերեգուդան: «Ռուսաստանյան ԱԷԿ-ի էներգետիկ միջուկային ռեակտորներում արտադրվող մանրէազերծման կոբալտի մասնաբաժինը այս տարի կկազմի կոբալտ-60 համաշխարհային շուկայի մոտ 30%-ը», — նշեց «Ռոսէներգոատոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ և բիզնեսի զարգացման տնօրեն Նիկիտա Կոնստանտինովը:
Կոբալտ-60-ն արտադրվում է արհեստականորեն. կոբալտի կլանիչները բեռնվում են ռեակտորային կայանքում և ճառագայթվում 5 տարվա ընթացքում:
Միջազգային համագործակցության մասին
Այս տարի «Իզոտոպ» ՀՄ-ը հաղթել է Բելառուսի կլինիկաներին տեխնեցիումի գեներատորների ամբողջական մատակարարման մրցույթում, ավելացրել է դրանց մատակարարումները Հայաստան և Ղազախստան և աշխատում է Ղրղզստան և Ադրբեջան մատակարարումներ սկսելու ուղղությամբ:
Ռոսատոմն ընդլայնում է իր ներկայությունը նաև ոչ ԱՊՀ երկրներում։ Հուլիսին Մոսկվայում տեղի ունեցավ ԲՌԻՔՍ երկրների միջազգային փորձագիտական համաժողով, որտեղ բազմաթիվ մասնակիցներ ներկայացել են անձամբ, միանում էին նաև առցանց։ Այնուհետև օգոստոսին Հարավային Աֆրիկայում կայացած համաժողովում որոշվեց ստեղծել միջուկային բժշկության ԲՌԻՔՍ աշխատանքային խումբ: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը և մասնավորապես Ռոսատոմն առաջատար դեր կխաղան այս աշխատանքային խմբում։ Սա միայն մեր գնահատականը չէ, շատ հաճելի էր, երբ Հարավային Աֆրիկայի ներկայացուցչի զեկույցում ասվում էր, որ ԲՌԻՔՍ-ում վերաբաշխման ողջ շղթան՝ սկսած մեկնարկային իզոտոպերից մինչև ռադիոդեղագործական միջոցներ, հասանելի է միայն Ռոսատոմում։ Եվ աշխարհում մենք այն սակավաթիվ ընկերություններից ենք, որոնք համախմբում են կոմպետենցիաները յուրաքանչյուր գործընթացում», — մեկնաբանում է Մաքսիմ Կուշնարևը:
Ռուսաստանյան գերմանիում-68/գալիում-68 գեներատորները սկսեցին մատակարարվել Հնդկաստան և Ղազախստան։ Վերսկսվել են նաև մոլիբդենի մատակարարումները Հնդկաստան, որոնք երկու տարով ընդհատվել էին լոգիստգիկ դժվարությունների պատճառով։ Չինաստան մատակարարումներն աճում են ոչ միայն բժշկական, այլև արդյունաբերական իզոտոպերի շնորհիվ։ Սա, օրինակ, հելիում-3 իզոտոպն է, որն օգտագործվում է օդանավակայաններում։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ Չինաստանի հետ շրջանառությունը կավելանա մեկուկես-երկու անգամ։
Ինչպես նշել է Մաքսիմ Կուշնարևը, եվրոպացի գործընկերները չեն հրաժարվել մատակարարումներից, և աստիճանաբար հաղթահարվել են բոլոր առաջացած դժվարությունները։ Քննարկվում է պայմանագրային արտադրության ստեղծման հարցը։ Շարունակվում են նաև առաքումները Հյուսիսային Ամերիկա։
Իզոտոային սեգմենտում Ռոսատոմի զարգացման նախագիծը՝ GMP գործարանի կառուցումն է Օբնինսկում, որտեղ կարտադրվեն ռադիոդեղամիջոցների և ակտիվ նյութերի լայն տեսականի, ներառյալ ինչպես ամենապահանջվածները՝ հիմնված յոդ-131, սամարիում-153, մոլիբդեն-99իզոտոպերի վրա, այնպես էլ հեռանկարայիները՝ լյուտեցիում-177, ակտինիում-225, ռադիում-223 և այլերի հիման վրա: