Առաջին տիկին` ատոմագնացի նավապետ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#299Մարտի 2026

Առաջին տիկին` ատոմագնացի նավապետ

վերադառնալ բովանդակությանը

«Ռոսատոմը» համակարգված կերպով զարգացնում է արկտիկական նավագնացությունը՝ Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի ստեղծման շրջանակում: Սա կարող է զգալիորեն մեծացնել Հյուսիսային ծովային երթուղով բեռնափոխադրումները: Այս համատեքստում ատոմային սառցահատային նավատորմը կարևորագույն նշանակություն է ստանում: Նման նավի նավապետ դառնալը հեշտ գործ չէ: Ընդունված է համարել, որ դա տղամարդկու մասնագիտություն է: Սակայն «Ռոսատոմը» կոտրում է կարծրատիպերը. անցյալ տարի Մարինա Ստարովոյտովան դարձավ աշխարհում առաջին կին՝ ատոմային սառցահատի նավապետը: Ներկայացնում ենք նրա պատմությունը:

Մարինա Ստարովոյտովան առաջին կրթությամբ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Սակայն մի օր ընկերները երիտասարդ ուսուցչուհուն ասացին, որ Մուրմանսկի նավագնացության ընկերությունը կանանց է հավաքագրում ծովում աշխատելու համար, և նա որոշեց փորձել: Նա ասում է, որ իրեն ոգեշնչել է արկածասիրության և ռոմանտիզմի ոգին:

Սկզբում նա աշխատել է որպես օրապահ. պահպանում էր կարգուկանոն, լվանում էր սպասքը և մատուցում ուտելիքը: Սակայն նա արագ հասկացավ, որ սիրում է ծովը և ուզում է ինքնուրույն ղեկավարել նավը:

Իր երազանքն իրականացնելու համար Մարինա Ստարովոյտովան ընդունվեց Ծովակալ Ս. Օ. Մակարովի անվան ծովային ակադեմիայի հեռակա բաժին՝ նավավար դառնալու համար։ Այդ ժամանակ առկա բաժիններ աղջիկներին չէին ընդունում։ Դրա հետ մեկ տեղ աշխատում էր օրապահ։ Նրա համար ամենադժվարը ծովային որակավորումն էր՝ 12 ամիս աշխատել որպես նավաստի կամ պրակտիկանտ նավի վրա։ Այս որակավորումը անհրաժեշտ էր աշխատանքային դիպլոմ ստանալու համար։

Նավաստի աշխատանքի անցնելու համար Մարինան դիմեց Մուրմանսկի ծովային նավապետերի ասոցիացիա։ Նրան աջակցեցին, և նա աշխատանք գտավ առևտրային նավի վրա որպես երկրորդ դասի նավաստի։ Նա սովորում էր իր ավագ գործընկերներից, մասնակցում էր խարիսխագցման և տախտակամածի աշխատանքներին։ Այնուհետև նա հանձնեց քննությունները, ստացավ առաջին դասի նավաստու որակավորման վկայական և կանգնում էր  նավի ղեկին։

Ակադեմիական և աշխատանքային դիպլոմներ ստանալուց հետո Մարինա Ստարովոյտովան աշխատանք գտավ որպես նավապետի երրորդ օգնական։ Նա փորձառություն ունեցավ խարիսխագցման և բարդ ինքնալիցքաթափման գործողություններում՝ Արկտիկայում և իր աշխատանքով արժանացավ նավաստիների հարգանքին։ «Տրանսպորտային նավատորմը ինձ կոփեց և անգնահատելի փորձ տվեց։ Ես ջերմությամբ և խորը հարգանքով եմ հիշում այդ տարիները և ծովում հանդիպած մարդկանց։ Ես մինչ օրս շփվում եմ նրանցից շատերի հետ և պահպանում հարաբերությունները», — հիշում է Մարինա Ստարովոյտովան։

Երազանք՝ ատոմային սառցահատ

Այնուհետև Մարինան ցանկացավ ղեկավարել ատոմային սառցահատներ։ «Ես հիանում էի, թե ինչպես պրոֆեսիոնալ սառցահատները վարպետորեն ազատում են սառույցից տրանսպորտային նավերը։ Եվ սառցահատների հզորությունը տպավորիչ էր։ Ես ինքս ինձ հարցրի. կարո՞ղ եմ դա անել նրանց նման։ Եւ որոշեցի փորձել», — պատմում է Մարինա Ստարովոյտովան։

Նրան ընդունել են «Յամալ» սառցահատում, թեև պաշտոնի իջեցմամբ. ատոմային սառցահատներում պահանջվում են մասնագիտացված հմտություններ և կարողություններ։ Բայց նրա մենթորները օգնում և ուղղորդում էին, ուստի ուսուցումը հեշտ էր։ Նա հանձնեց քննությունները և դարձավ նավապետի երկրորդ, այնուհետև՝ ավագ օգնական։ Սառցահատում նրանք երեքնեն. մեկը պատասխանատու է շահագործման ծառայության համար, երկրորդը՝ կենցաղային ծառայության համար, իսկ երրորդը՝ նավային վարժանքների և հակահրդեհային սարքավորումների համար։

Մարինա Ստարովոյտովան չէր ձգտում անպայման դառնալ նավապետ։ Նա ասաց, որ իր համար ավելի կարևոր է զգալ, որ ինքը ճիշտ տեղում է, անում է այն, ինչ սիրում է, և որ յուրաքանչյուր հաջողակ նավարկություն մեծ աշխատանքի մաս է կազմում։

Մարինա Ստարովոյտովան նշանակվել է նավապետ անցյալ օգոստոսին՝ Ռուսաստանի ատոմայն ոլորտի 80-ամյակին նվիրված արարողության ժամանակ։ «Արկտիկան միայն սառույց և ձյուն չէ, այն նաև ծով է՝ խիստ, վեհաշուք և աներևակայելի գեղեցիկ։ Բոլոր ծովերը տարբեր են։ Կարայի ծովը, որտեղ մենք ամենից հաճախ ենք աշխատում, սառն է, հաճախակի մառախուղով և փոթորիկներով, և տարվա մեծ մասը ծածկված է սառույցով։ Բարենցի ծովը ակվամարին է՝ փիրուզայով բյուրեղ, բայց նաև խիստ։ Յուրաքանչյուր ծովն իր բնավորությունն ունի, ինչպես և սառցահատը, ինչպես և մարդը», — ասում է Մարինա Ստարովոյտովան։

Նոր նավապետը իր պարտականությունները ստանձնել է սեպտեմբերի 30-ին։ Մարինա Ստարովոյտովան ղեկավարել է «Յամալի» պլանային նորոգում և նավակայանից դուրսբերումը։ Այնուհետև՝ առաջին նավարկությունը և նավերի ուղեկցումը Արկտիկայի արևմտյան հատվածում։

«Յամալի» նոր նավապետի հիմնական նպատակն է անվտանգ և արդյունավետ կերպով կատարել աշխատանքը։ «Ծովում ոչինչ հեշտ չէ։ Դու պատասխանատու ես ամբողջ անձնակազմի և սառցահատի համար։ Սա պահանջում է առավելագույն ուշադրություն և մշտական ​​կենտրոնացում», — նշում է Մարինա Ստարովոյտովան։

Մեկ այլ մարտահրավեր է՝ դրական աշխատանքային մթնոլորտի պահպանումը։ «Որպես ուսուցիչ՝ ես օգտագործում եմ տարբեր մոտիվացիոն մեթոդներ։ Բայց կարևոր է լսել մարդկանց։ Իմ անձնակազմը փորձառու և գիտակ է, նրանց կարծիքը կարևոր է ինձ համար, և մենք շատ ենք քննարկում, քանի որ թիմի ներսում վստահությունը անվտանգության հիմքն է», — կիսվում է «Յամալի» նավապետը։ Մարինա Ստարովոյտովան նաև ցանկանում է, որ բոլորը իրեն տեսնեն ոչ թե որպես «առաջին կին նավապետ», այլ պարզապես նավապետ։

Ինքը՝ Մարինա Ստարովոյտովան, իր նոր պաշտոնը համարում է նվաճած բարձունք՝ ոչ թե վերջնագիծ, այլ սկիզբ։ Շատ բան ունի սովորելու՝ բեռնատար նավերը սառույցի միջով առաջնորդելով և անձնակազմին իր նոր դերում ղեկավարելով։ «Նավապետը՝ ադմինիստրատոր է, դատավոր, դիվանագետ, հոգեբան և փրկարար։ Նա դրոշի պետության պաշտոնական ներկայացուցիչն է։ Նավապետը պետք է ամեն ինչ կանխատեսի, պատրաստ լինի ամեն ինչի և պատասխանատու լինի նավի վրա տեղի ունեցող ամեն ինչի համար», — ասում է Մարինան։