Նոր չի նշանակում առաջադեմ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#264Ապրիլի 2023

Նոր չի նշանակում առաջադեմ

վերադառնալ բովանդակությանը

Մասնակի ընդգրկում

Նոր օրինագծի նպատակներն են «մեծացնել մաքուր տեխնոլոգիաների արտադրությունը ԵՄ-ում և ապահովել Եվրամիության լիարժեք պատրաստվածությունը էներգետիկ անցմանը»: Օրենքի մշակողների կարծիքով, ածխաթթվացման հասնելու գործում էական ներդրում կարող են ունենալ արևային ֆոտովոլտային, արևային ջերմային, ծովային և ցամաքային հողմային վերականգնվող էներգիայի աղբյուրները, մարտկոցները և էներգիայի պահպանման համակարգերը, ջերմային պոմպերը և երկրաջերմային էներգիայի աղբյուրները, էլեկտրալիզատորներ և վառելիքային տարրերը, կենսագազ/կոնսամեթան, ածխածնի գրավում, էներգիայի օգտագործում և պահպանում, էլեկտրացանցային տեխնոլոգիաներ, էկոլոգիապես մաքուր վառելիքի այլընտրանքային տեսակներ, միջուկային էներգիայի արտադրության առաջադեմ տեխնոլոգիաներ՝ վառելիքային ցիկլի նվազագույն թափոններով, փոքր մոդուլային ռեակտորներ և վառելիքի համապատասխան առաջադեմ տեսակներ:

Օրենքը պետք է նվազեցնի նախագծերի ստեղծման վարչական խոչընդոտները, կրճատի ժամկետները և պարզեցնի թույլտվությունների տրամադրումը։ Օրենքը նաև պահանջում է, որ զրոյական արտանետումների տեխնոլոգիաների կայունության չափանիշները հաշվի առնվեն պետական ​​գնումներում՝ դրանով իսկ ապահովելով վաճառքը, և նախատեսում է ստեղծել «զրոյական արտանետումների ակադեմիաներ» (Net-Zero Industry Academies)՝ բարելավելու մասնագետների հմտությունները:

Սակայն, Nucleareurope միջուկային էներգիայի առևտրային ասոցիացիան համարել էր, որ միջուկային տեխնոլոգիաների ապագա ներդրումը եվրոպական հակաածխաթթվացման գործում թերագնահատված է: Հայտարարության մեջ կազմակերպությունը նշում է, որ «Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել  Արտանետումենի զրոյական մակարդակի մասին օրենքում (NZIA) մասնակիորեն ներառել միջուկային տեխնոլոգիաները, մասնավորապես՝ փոքր մոդուլային ռեակտորները (ՓՄՌ) և կատարելագործված ռեակտորներ։ Սա ճիշտ ուղղությամբ քայլ է, սակայն Nucleareurope-ը կարծում է, որ ավելի նշանակալի արդյունքների հնարավոր կլինի հասնել օրենքում այլ ռազմավարական տեխնոլոգիաների հետ մեկտեղ ներառելով ամբողջ ատոմային ոլորտը»։ «Մենք հասկանում ենք, որ Զրոյական արտանետումների մասին օրենքում ամբողջ ատոմային ոլորտը ներառելը հեշտ գործ չէ, ուստի մենք ուրախ ենք տեսնել օրինագծի տեքստում միջուկային տեխնոլոգիաների գոնե որոշակի հիշատակում: Ցավոք, դա բավարար չէ»,- ասել է Nucleareurope-ի գլխավոր տնօրեն Իվ Դեբազելը:

Nucleareurope-ի հայտարարության մեջ ասվում է, որ «NZIA-ի շնորհիվ կսահմանվեն ոլորտի խաղացողների համար առաջիկա տարիների խաղի կանոնները և կորոշվի ԵՄ-ի ռազմավարական ինքնավարության աստիճանը էներգետիկ անցման համար անհրաժեշտ առանցքային տեխնոլոգիաների վերաբերյալ: Այս առումով, ատոմային ոլորտը պատրաստ է տրամադրել տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են ածխածնի չեզոքության հասնելու համար մինչև 2050 թվականը, ապահովել մատակարարման անվտանգությունը, ամրապնդել ԵՄ կայունությունը և էլեկտրաէներգիայի հասանելիությունը»:

Սակայն, ըստ երեւույթի, եվրոպացի պաշտոնյաները հավատում են, որ միայն առաջադեմ ռեակտորներն ու ԱԷԿ-երը, այսինքն՝ բոլորովին նոր նախագծերը, «կարող են ապահովել մատակարարումների անվտանգությունը, ամրապնդել Եվրամիության կայունությունը և էլեկտրաէներգիայի հասանելիությունը»։

Նման նախագծերը բավականին շատ են։ Միայն այս տարվա մարտին եվրոպական միջուկային ստարտափների մասին երեք լուր եղավ։

Ստարտափերի օրինակներ։ Մեծ Բրիտանիա

Իտալական Enel-ը բաժնետոմսեր ձեռք կբերի բրիտանական Newcleo ստարտափի առաջին փոքր ատոմակայանում։ Այն զարգացնում է կապարային հովացմամբ արագ նեյտրոններով փոքր մոդուլային ռեակտորներ: Ճիշտ է, ընկերության կայքում չհաջողվեց գտնել 2022 և 2023 թվականների նորություններ՝ ռեակտորի մշակման զարգացման առաջընթացի վերաբերյալ: Հայտնի է միայն, որ 2026 թվականին ընկերությունը նախատեսում է կառուցել էլեկտրական նախատիպ՝ «հեղուկ մետաղի, մասնավորապես կապարի հետ կապված դժվարությունները հաղթահարելու» ընկերության լուծումները թեստավորելու համար։ 2030 թվականին պետք է գործարկվի 30 ՄՎտ հզորությամբ մինի ռեակտոր։ Զուգահեռաբար ընկերությունը նախատեսում է ներդրումներ կատարել խառը օքսիդային վառելիքի (ԽՕՎ, МОКС-топливо) արտադրության գործարանում։ 2032 թվականի պլանը 200 ՄՎտ հզորությամբ կապարե ջերմակրիչով ՓՀԱԿ կառուցելն է։

Ռուսաստանում արդեն կառուցվում է ցածր հորությամբ ատոմակայան՝ կապարե ջերմակրիչով նիտրիդային ուրան-պլուտոնիումային վառելիքով ռեակտորով։ БРЕСТ ռեակտորով ցուցադրական փորձնական-արդյունաբերական էներգաբլոկի հիմքում առաջին բետոնը լցվել է 2021 թվականի հունիսին։ Բլոկը կառուցվում է Սեվերսկում՝ «Прорыв» նախագծի շրջանակներում։ Ռեակտորի և էներգաբլոկի կառուցման մասին ավելին կպատմենք մեր «Ռեակտորային տեխնոլոգիաներ» բաժնում հաջորդ թողարկումներից մեկում։

Ստարտափերի օրինակներ։ Ֆրանսիա

Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատը (CEA) ստեղծել է երկու սկսնակ ընկերություն- ստարտափեր՝ փոքր մոդուլային ռեակտորներ մշակելու համար։

Մեկը՝ Hexana ընկերությունն է։ Այն պետք է ստեղծի արագ նատրիումի փոքր ռեակտոր, որն աշխատում ջերմային էներգիայի է բարձր ջերմաստիճանային կուտակիչի հետ համատեղ: Կայանում կտեղադրի երկու ՓՄՌ՝ յուրաքանչյուրը 400 ՄՎտ ջերմային հզորությամբ և ջերմային էներգիայի պահպանման բլոկ՝ այն էլեկտրական էներգիայի փոխակերպելու համակարգով։ Ենթադրվում է, որ ռեակտորի համար նածատեսվում է կիրառել խառը ուրան-պլուտոնիումային օքսիդային վառելիք։

Կայանը պետք է լինի ճկուն՝ կախված սպառման մակարդակից էլեկտրաէներգիա մատակարարի ցանցին և մրցակցել գազային կայանների հետ։ Ընկերությունը պետք է կարողանա նաև ջերմություն մատակարարել արդյունաբերական սպառողներին։

Ռուսաստանում ատոմային ոլորտի գրեթե սկզբից ուսումնասիրվել և մշակվել են արագ նատրիումային տեխնոլոգիաները։ Կառուցվել են և՛ հետազոտական, և՛ էներգետիկ ռեակտորներ։ Այնուամենայնիվ, էներգետիկ սեգմենտում շեշտը ոչ թե փոքր, այլ մեծ ռեակտորների վրա էր՝ հետևողականորեն ավելացնելով դրանց հզորությունը 350 ՄՎտ-ից (БН -350) մինչև 800 ՄՎտ (БН -800): Հաջորդ քայլը՝ 1200 ՄՎտ հզորությամբ БН-1200 ռեակտորով բլոկի կառուցումն է։ Նոր էներգաբլոկի համար նախատեսված վայրում արդեն սկսվել են ինժեներական հետազոտություններ՝ տեխնածին պայմանների, ավիացիոն իրավիճակի վերլուծություն, ջրատնտեսային պայմանների պիտանելիության գնահատում և այլն։

Եվս մեկ ստարտափ Ֆրանսիայում մշակում է Stellaria-ն։ Նա քլորիդային ռեակտորով էներգետիկ համակարգ է մշակում։ Այս  հեղուկաղային ռեակտորի հզորությունը 250 ՄՎտ է, էլեկտրական հզորությունը՝ 100 ՄՎտ, իսկ ակտիվ գոտու ծավալը՝ 4 խմ։ Ենթադրվում է, որ ռեակտորում կարող են օգտագործվել վառելանյութերի բազմազանություն՝ ուրանային, պլուտոնիումային ԽՕՎ, մինորային ակտինիդներ և թորիում:

Ռոսատոմը նույնպես զարգացնում է հեղուկաղային ուղղությունը, սակայն ֆտորիդների վրա։ 2022 թվականի դեկտեմբերին ավարտվել է վառելիքային աղի շրջանառվող ձուլվածքով հետազոտական ​​ռեակտորով ռեակտորային կայանքի էսքիզային նախագիծը (ИЖСР): Դրա մասին գրել ենք տեղեկագրի նախորդ համարում։

Ակնկալվում է, որ երկու ընկերություններն էլ կմասնակցեն France 2030 մրցույթին Նորարար միջուկային ռեակտորներ անվանակարգում: Այս ծրագրի համար հատկացված է 500 մլն եվրո։

Առաջադեմ ռեակտորների բարդությունները

Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, եթե այն չփոխվի, թողնում է արդեն գոյություն ունեցող ռեակտորային տեխնոլոգիաներ օգտագործող նախագծերը առանց կարգավորող, կադրային և մարքեթինգային աջակցության: Դա վերաբերում է, օրինակ, ապագա Sizewell C ատոմակայանին, որտեղ Framatome-ը նախատեսում է կառուցել երկու բլոկ EPR ռեակտորներով։  Արտանետումների զրոյական մակարդակի մասին օրենքից (NZIA) դուրս կմանա նաև մեծ հզորության բլոկներ, որոնք Լեհաստանը նախատեսում է կառուցել ամերիկյան Westinghouse-ի մասնակցությամբ:

Ֆրանսիայում և Բրիտանիայում ստարտափերի մասին տեղեկատվությունը ցույց է տալիս, որ նրանց ռեակտորները մշակման շատ վաղ փուլում են: Առջևում նյութագիտական հետազոտությունների, հաշվարկների, ճշգրտումների, փորձարկումների և հիմնավորումների հսկայական ծավալ է: Սա պահանջում է ոչ միայն գումար, այլև ժամանակ և գրագետ մասնագետներ։

Բացի այդ, որոշ նախագծեր կասկածներ են հարուցում դրանց նպատակահարմարության վերաբերյալ։ Սա հատկապես վերաբերում է քլորիդներով հեղուկաղային նախագծերին: Ռուսաստանում դրանք կիրառումը չի նախատեսվում, քանի որ քլորիդները կառուցվածքային նյութերի վրա ազդում են մոտավորապես այնպես, ինչպես սնդիկը: Այն արագորեն կոռոզիայի էր ենթարկում կառույցները, ուստի դրանից հրաժարվել են դեռ ԽՍՀՄ-ում՝ ատոմային տեխնոլոգիաների զարգացման վաղ փուլում:

Նախագծի մշակման ցածր աստիճաը՝ ներդրողների միջոցների գերծախսման կամ նույնիսկ նախագծից հրաժարվելու բարձր ռիսկեր: Այսպիսով, այս տարվա մարտին Urenco-ն հայտարարեց, որ հրաժարվում է աջակցել U-Battery գազով հովացվող բարձր ջերմաստիճանի միկրոռեակտորի (4 ՄՎտ) նախագծին «ռազմավարական առաջնահերթությունների հարկադիր փոփոխությունների պատճառով»։ Մեկ այլ օրինակ՝ ամերիկյան NuScale-ի գլխավորած CFPP նախագծի գինը բարձրացավ մինչև 9,336 միլիարդ դոլար, իսկ էլեկտրաէներգիայի թողարկման գինը՝ 58-ից մինչև 89 միլիարդ դոլար:

Իհարկե, անհրաժեշտ է զարգացնել ռեակտորային տեխնոլոգիաներ, նոր լուծումներ փնտրել, նոր նախագծեր փորձել։ Սակայն ամեն մի նոր նախագիծ պետք չէ «բարելավված» անվանել։ «Նոր»-ը ինքնաբերաբար չի նշանակում, որ այն «ավելի լավն է» գոյություն ունեցողներից, ուստի հասկացությունների փոխարինումն անթույլատրելի է։ Կարիք չկա մարքեթինգային նպատակներով զբաղվել տեխնոլոգիական հասկացությունների վարկաբեկմամբ: «Աաջադեմ» կարելի է անվանել այն ռեակտորը, որն ապացուցել է իր արդյունավետությունը, ուստի դրա հանդեպ պահանջարկը կա։ Դրանց շարքին են պատկանում մեծ ռեակտորների հատվածում՝ ВВЭР-1200, իսկ փոքրերի՝ РИТМ-200: ВВЭР-1200-ները կառուցվում և պատրաստվում են շինարարության երեք մայրցամաքներում։ Իսկ РИТМ-200 -ն արդեն կիրառվում է ռուսական միջուկային սառցահատներում։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում РИТМ-200 -ը կտեղադրվի նաև լողացող էներգաբլոկների վրա՝ Բաիմսկի ԼՀԿ-ն էլեկտրաէներգիայով ապահովելու համար, իսկ ցամաքային տարբերակը կհայտնվի Յակուտիայում։

World Nuclear News պորտալի հրապարակումների վերլուծությունը ցույց է տվել, որ ռեակտորների տեխնոլոգիաների հետ կապված առաջադեմ տերմինը սկսել է օգտագործվել 2014 թվականին ԱՄՆ-ում։ Օգոստոսին հարավկորեացի կոնստրուկտորները Արգոնի ազգային լաբորատորիայի հետ պայմանավորվել են EBR-II նախատիպի հիման վրա ռեակտոր մշակելու մասին: Իսկ նոյեմբերին հինգ գիտահետազոտական ​​նածագիծ ստացել են ԱՄՆ-ից  13 մլն դոլար: