ROSATOM NEWSLETTER
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել

News

Էլեկտրական ուժ
2026 թվականի փետրվարին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) հրապարակեց «Էլեկտրաէներգիա 2026. Վերլուծություն և կանխատեսում մինչև 2030 թվականը» զեկույցը (Electricity 2026. Analysis and Forecast to 2030): Մասնագետները կանխատեսում են, որ էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի ավելի արագ, քան նախկինում: Ատոմային էներգաբլոկները ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի աղբյուրների շարքում են, որոնք կբավարարեն այս պահանջարկը:
Գրավիչ ԲԱՀՌ
ԲԱՀՌ-ը՝ նատրիումային ջերմակրիչով բազմաֆունկցիոնալ արագ նեյտրոններով հետազոտական ռեակտորը, միջազգային գիտական հանրության կողմից աճող հետաքրքրության օբյեկտ է դարնում: Զարմանալի չէ. ռեակտորը կունենա եզակի բնութագրեր և դրա միջոցով հնարավոր կլինի կատարել եզակի փորձեր:
Առաջին տիկին` ատոմագնացի նավապետ
«Ռոսատոմը» համակարգված կերպով զարգացնում է արկտիկական նավագնացությունը՝ Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի ստեղծման շրջանակում: Սա կարող է զգալիորեն մեծացնել Հյուսիսային ծովային երթուղով բեռնափոխադրումները: Այս համատեքստում ատոմային սառցահատային նավատորմը կարևորագույն նշանակություն է ստանում: Նման նավի նավապետ դառնալը հեշտ գործ չէ: Ընդունված է համարել, որ դա տղամարդկու մասնագիտություն է: Սակայն «Ռոսատոմը» կոտրում է կարծրատիպերը. անցյալ տարի Մարինա Ստարովոյտովան դարձավ աշխարհում առաջին կին՝ ատոմային սառցահատի նավապետը: Ներկայացնում ենք նրա պատմությունը:
Ադդիթիվ քվիզ
Ռոսատոմը առաջատար դիրք է զբաղեցնում Ռուսաստանի ադդիթիվ տեխնոլոգիաների շուկայում և նաև զարգացնում է այս ուղղությունը՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ․ առաջարկում է 3D տպագրության լուծումներ, արտադրությունում ադդիթիվ տեխնոլոգիաների ներդրման նյութեր և մեթոդներ: Մենք բազմիցս գրել ենք, թե ինչպես է պետկորպորացիան զարգացնում ադդիթիվ տեխնոլոգիաները: Առաջարկում ենք ձեզ ստուգել այս ոլորոտւմ ձեր գիտելիքները:
Անվտանգ նախկին հանքավայրեր
ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում, ուրանի ժառանգության վայրերի շրջակա միջավայրի վերականգնման ռազմավարական գլխավոր պլանի երրորդ խմբագրությունը: Այս տեղեկատվական փաստաթուղթը նկարագրում է տարբեր կազմակերպությունների գործունեությունը այդ օբյեկտները անվտանգ իրավիճակի բերելու համար: «Ռոսատոմը»՝ այս աշխատանքի հիմնական մասնակիցներից է:
Հունգարիա․ մեծ շինարարության սկիզբ
2026 թ. փետրվարի 5-ին Հունգարիայում սկսվեց «Պաքշ» ԱԷԿ-ի № 5 էներգաբլոկի հիմնասալի առաջին բետոնի լցումը: Նոր ԱԷԿ-ը կփոխարինի 1980-ականներից աշխատող բլոկներին և կշարունակի ապահովել երկրի բնակիչներին ու արդյունաբերությանը մաքուր, հուսալի և մատչելի էներգիայով:
ՋՋԷՌ-ՏՕՏ ՝ լավագույնը յուրաքանչյուր տառում
«Ռոսատոմը» անընդհատ արդիականացնում է ոչ միայն ռեակտորային տեխնոլոգիաները, այլև ատոմային էներգաբլոկների կառուցման իր ընդհանուր մոտեցումը: Դրա վառ օրինակ է Ռուսաստանում Կուրսկի ատոմակայան-2-ի 1-ին բլոկը, որը կառուցվել է ՋՋԷՌ-ՏՕՏ նախագծով և միացվել է նոր 2026 թվականի նախաշեմին: Այս նախագծի շրջանակներում կիրառված լուծումները կօգտագործվեն ապագա նախագծերում:
Քվանտային հեռանկարներ
Ռուսաստանը համաշխարհային քվանտային շուկայի հիմնական խաղացող է: Ռուս գիտնականները հասել են զգալի հաջողությունների. ստեղծել են տասնյակ քուբիթներով քվանտային պրոցեսորներ և սկսել են դրանց վրա կատարել առաջին հաշվարկները՝ մոդելային խնդիրներ լուծելու համար: «Ռոսատոմը» պատասխանատու է Ռուսաստանում քվանտային հաշվարկների զարգացման ճանապարհային քարտեզի համար և դաշինքներ է կառուցում ռուսաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ:
Ռուսաստանյան քվանտային ճեղքում
«Ռոսատոմը» համակարգում է քվանտային հաշվարկների զարգացումը Ռուսաստանում: Ի՞նչ են քվանտային համակարգիչները, և արդյոք դրանք կփոխարինեն դասականերին: Ի՞նչ գործնական խնդիրներ կարող են լուծվել քվանտային տեխնոլոգիաների միջոցով: Ի՞նչ արդյունքների է արդեն հասել Ռուսաստանն այս ոլորտում: Կարդացեք ավելին մեր հոդվածում: