
Ի օգնություն Մյանմայի էներգահամակարգին
վերադառնալ բովանդակությանըՌուսաստանը և Մյանման միջկառավարական համաձայնագիր են կնքել փոքր հզորության ատոմակայանի (ՓՀԱԿ) կառուցման ոլորտում համագործակցության սկզբունքների վերաբերյալ։ Սա Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլաինի Մոսկվա կատարած այցի ընթացքում ստորագրված առանցքային փաստաթղթերից մեկն է։ Համաձայնագրի ստորագրումը` կարևոր քայլ է ատոմակայանի կառուցման նախագծի մեկնարկի ուղղությամբ, որի իրականացումը կնվազեցնի երկրում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված լարվածությունը և կբարձրացնի դրանց հուսալիությունն ու կայունությունը։
Ստորագրությունները դրված են
Համաձայնագիրը մարտի սկզբին ստորագրել են Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Մյանմայի գիտության և տեխնոլոգիաների միութենական նախարար Մյո Թեին Չժոն։ Փաստաթուղթը կարգավորում է 110 ՄՎտ հզորությամբ ցամաքային ՓՀԱԿ–ի ստեղծմանն ուղղված համագործակցության պայմանները և ուղղոթյունները։ Այն նաև նախատեսում է կայանի հզորությունը մինչև 330 ՄՎտ ավելացնելու հնարավորություն։
«Փոքր հզորությամբ ատոմակայանի կառուցման մասին միջկառավարական համաձայնագիրը ճանապարհ է բացում Մյանմայի տնտեսությունը էժան և էկոլոգիապես մաքուր էներգիայով ապահովելու համար։ Դա լավ խթան կլինի հետագա տնտեսական աճի, հազարավոր աշխատատեղերի ստեղծման և բարձր որակավորում ունեցող ազգային կադրերի ի հայտ գալու համար»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սա ծրագրի իրականացման երկրորդ քայլն է։ Առաջինը կողմերը կատարել են 2023 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ Ռուսաստանն ու Մյանման ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու ոլորտում համագործակցության մասին։
Ռոսատոմի հնարավորությունները
Ռոսատոմը զարգացնում է լողացող և ցամաքային ՓՀԱԿ-երի ռեֆերենտ տեխնոլոգիաներ: Չուկոտկայում «Ակադեմիկ Լոմոնոսով» լողացող էներգաբլոկը ԿԼՏ-40Ս ռեակտորներով էլեկտրաէներգիա է արտադրում արդեն վեցերորդ տարին։ Յակուտիայում պետկորպորացիան պատրաստվում է առաջին բետոնը լցնել վերգետնյա ՓՀԱԿ-ի համար, նմանատիպ նախագիծ է մշակվում Ուզբեկստանում։ Երկու դեպքում էլ կօգտագործվեն ՌԻՏՄ-200 ռեակտորներ՝ 55 ՄՎտ էլեկտրական հզորությամբ։ Դրանց արտադրությունը դարձել է սերիական. ռուս միջուկային գիտնականները պատրաստել են այս տիպի 10 ռեակտորային կայանք 22220 նախագծի հինգ սառցահատների համար, ևս ութը՝ ընթացքում են։ Կառուցվում և մշակվում են նաև լողացող ՓՀԱԿ–երի նախագծեր։
Ռոսատոմը ակտիվորեն համագործակցում է նաև Մյանմայի հետ նաև հողմաէներգետիկայի զարգացման ոլորտում։
«Մենք վստահ ենք, որ ՓՀԱԿ նախագծերը և հողմակայանները կդառնան երկկողմ համագործակցության մարգարիտները»
Իսկանդեր Ազիզով
Մյանմայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Մյանմայի կարիքները
Մյանմայի էլեկտրակայանների դրվածքային հզորությունը 7 ԳՎտ-ից մի փոքր ավելի է։ Դրա կեսը ստացվում է հանածո վառելիքով աշխատող ջերմաէլեկտրակայաններից, մյուս կեսը վերականգնվող էներգիայի արտադրությունն է, որի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում ՀԷԿ-ին։ «Թղթի վրա» Մյանման արտադրում է 30%-ով ավելի շատ էլեկտրաէներգիա, քան սպառում է։ Սակայն, ՀԲԳ-ի համաշխարհային գների աճը և վճարման հետ կապված խնդիրները ստիպեցինդադարեցնել մի քանի ջերմաէլեկտրակայանի աշխատանքը:
Արդյունքում, Համաշխարհային բանկի լավատեսական գնահատականների համաձայն, էլեկտրաէներգիայի արտադրության հասանելի ծավալը նվազել է մինչև 4,5 ԳՎտ։ Չոր սեզոնին այն չի գերազանցում 3 ԳՎտ-ը և չի բավարարում սպառողների պահանջարկը։ Ավելի քան 50 միլիոն բնակչության միայն 48%-ն ունի էլեկտրաէներգիայի հասանելիություն: Երկրի բոլոր խոշոր քաղաքների բնակչությունը և ընկերությունների կեսից ավելին պարբերաբար բախվում են էլեկտրաէներգիայի անջատումներին։
Գործարարներն ու քաղաքապետարանները ստիպված են գնել դիզելային գեներատորներ և կրճատել էլեկտրամատակարարման ժամերը։ Էներգետիկայի նախարարությունը ներդրել է մատակարարման ժամանակացույց՝ խոշոր քաղաքները բաժանելով հատվածների, որոնց հերթով էլեկտրաէներգիա են մատակարարվում։ Օրինակ, Յանգոնի տնային տնտեսություններն օրական ութ ժամ էլեկտրաէներգիա են ստանում՝ բաժանված երկու 4-ժամյա մասնաբաժնի: Մանդալայում նույնիսկ ավելի քիչ է` վեց ժամ: Բայց նույնիսկ այս ժամերը երաշխավորված չեն հաճախակի վթարների պատճառով, ուստի իրականում էլեկտրաէներգիան հասանելի է օրական ընդամենը երկու-երեք ժամ:
132 ԳՎտ․ժ
Մյանմայում էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը
Միևնույն ժամանակ, Մյանման հնարավորություն ունի դառնալու երկրորդ կամ երրորդ ալիքի նոր «ասիական վագրերից» մեկը, սակայն դրա համար անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների բավարար մակարդակ։ Եվ, իհարկե, հուսալի էներգետիկ հիմք:
«Երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր կարիքները գնահատվում են մոտավորապես 132 ԳՎտ/ժամ: Սակայն երկրի 29 հիդրոէլեկտրակայաններից, 27 գազով աշխատող, երկու ածուխով և վեց արևային էլեկտրակայաններից ներկայիս առավելագույն արտադրությունը կազմում է ընդամենը 67,2 ԳՎտ․ժ, և այդ գագաթնակետին հազվադեպ է հասնում: Այդ կապակցությամբ Մյանմայի ղեկավարությունը մեծ հույսեր ունի Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունից՝ հատկապես ՓՀԱԿ և հողմակայանների կառուցման նախագծերից։ Այս նախաձեռնությունները առաջնահերթություն էին Մյանմայի կառավարության պատվիրակության՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում։ Դրանք էներգետիկ համակարգը կդարձնեն շատ ավելի հուսալի և դիվերսիֆիկացված և հիմք կդառնան Մյանմայի ապագա տնտեսական զարգացման համար», — նշում է Մյանմայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իսկանդեր Ազիզովը:
67,2 ԳՎտ․ժ
էլեկտրաէներգիայի ընթացիկ առավելագույն արտադրությունը Մյանմայում
Բարենպաստ ազդեցությունը նկատելի կլինի արդեն շինարարության փուլում՝ նոր աշխատատեղերի ստեղծման և տեղական ընկերությունների՝ որպես կապալառուների ներգրավման շնորհիվ։ Կայանները ցանցին միանալուց հետո կկարգավորվի ձեռնարկությունների աշխատանքային ռեժիմը և քաղաքացիների կենցաղը։
Գործընկերները կենտրոնացած են երկարաժամկետ համագործակցության վրա։ «Ռուսաստանը հետևողականորեն աջակցել է բարեկամ երկրներին դժվար պահերին և կշարունակի օգնություն ցուցաբերել Մյանմային: Մենք վստահ ենք, որ ՓՀԱԿ-երի և հողմակայանի նախագծերը կդառնան երկկողմ համագործակցության մարգարիտները: Մենք անկալում ենք մեր երկրների միջև երկխոսության հետագա արդյունավետ և փոխշահավետ զարգացումը», — եզրափակում է դեսպանը: