Կապի մեջ է Բելառուսի հետ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#289Մայիսի 2025

Կապի մեջ է Բելառուսի հետ

վերադառնալ բովանդակությանը

Բելառուսի ԱԷԿ-ի կառուցումը՝ Ռոսատոմի և Բելառուսի համատեղ խոշորագույն նախագծերից է։ Սակայն համագործակցությունը միայն այս նախագծով չսահմանափակվեց։ Այժմ պետկորպորացիան բելառուսական կողմի հետ նախագծեր է իրականացնում միջուկային վառելիքի մշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադիթիվ տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում: Փոխգործակցությունը շատ ինտենսիվ է. միայն մարտ և ապրին՝ հինգ միջոցառում:

Համագործակցություն 3D տպագրության ոլորտում…

Ապրիլի սկզբին Ռոսատոմը մասնակցեց «Մեքենաշինություն/Մետաղամշակում-2025» միջազգային ցուցահանդեսին։ Տաղավարում շատ հետաքրքիր բաներ կային՝ պոմպային սարքավորումների տարրեր և փոքր չափի գազային տուրբինային շարժիչի արտանետման համակարգի խառնիչի մակետ, որոնք տպագրվել էն 3D տպիչով, ռոբոտ-եռակցող և փոշիներ եռաչափ տպագրության համար։

«Ադիթիվ տեխնոլոգիաներ» (Ռոսատոմի վառելիքային ստորաբածանում՝ ՏՎԷԼ-ի մաս) բիզնես ուղղության տնօրեն Իլյա Կավելաշվիլին, ելույթ ունենալով «Բելառուսի Հանրապետության արդյունաբերության մեջ ադիթիվ տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները» կլոր սեղանին, մասնակիցներին՝ Բելառուսի ավելի քան 50 արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներին, պատմեց՝ 3D տպագրության ոլորտում ամբողջական արտադրական շղթա ստեղծելու գործում պետկորպորացիայի հաջողությունների մասին։ Այսպիսով, Ռոսատոմը մշակել և սերիական արտադրության է դուրս բերել հիմնական տեխնոլոգիաներով (SLM, DMD, EBM, FDM) աշխատող 3D տպիչների գիծ։ Ռոսատոմում գործում է մետաղական փոշիների արտադրություն, կառուցվել են եռաչափ տպագրության ծառայություններ մատուցող ադիթիվ տեծնոլոգիաների կենտրոններ։

Ադիթիվ տեխնոլոգիաները կարևոր են Բելառուսի համար, դրանք ճանաչվել են մինչև 2030 թվական գերակա ուղղություններից մեկը: «Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ 2023 թվականին ստորագրված երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակներում», — ասաց Բելառուսի արդյունաբերության նախարարության գիտատեխնիկական վարչության պետ Իլյա Չեպիկովը: «Ռոսատոմի ձեռնարկությունները մեծ հաջողությունների են հասել ադիթիվ տեխնոլոգիաներում։ Մենք պատրաստ ենք ինչպես պատրաստի արտադրանք ստեղծել բելառուսական արդյունաբերության համար, այնպես էլ կիսվել լավագույն փորձով և համատեղ մշակել հեռանկարային տեխնոլոգիաներ», — նշել է Բելառուսում Ռոսատոմի գրասենյակի տնօրեն Ստանիսլավ Լևիցկին։

… վառելիքի հետ վարվելակերպում

Մի քանի օր անց ՏՎԷL-ի նախագահ Նատալյա Նիկիպելովան ժամանեց Բելառուս՝ վառելիքային ստորաբաժանման ներկայացուցիչների պատվիրակության հետ։ Բելառուսի փոխվարչապետ Վիկտոր Կարանկևիչի և էներգետիկայի նախարար Դենիս Մորոզի հետ քննարկվել է Բելառուսի ատոմակայանի վառելիքի մատակարարման և ռադիոակտիվ թափոնների հանրապետական աղբավայրի կառուցման նախագիծը։ ՏՎԷԼ-ը առաջարկեց միջուկային վառելիքի նոր մշակումներ և անցում 18 կամ 24-ամսյա վառելիքային ցիկլի՝ կայանի տնտեսական ցուցանիշները բարելավելու համար։
ՏՎԷԼ-ի ներկայացուցիչները կիսվել են Ռուսաստանում վերջնական մեկուսացման կետերի ցանցի ստեղծման վերաբերյալ վերջին տվյալներով։ Նովոուրալսկում գործող և Օզերսկում կառուցվող կետերը կարող են դառնալ Բելառուսում նմանատիպ օբյեկտի նախատիպեր։

Հանդիպմանը քննարկվել են նաև «Բյուրեղներ և դետեկտորներ» և «Ռադիոակտիվ թափոնների հետ վարվելակերպի անվտանգության ապահովում» ծրագրերը։ Առաջինը նպատակ ունի ատոմային էներգետիկայի ոլորտում որոշակի տեսակի ախտորոշիչ սարքավորումների ներմուծումը փոխարինել։ Երկրորդը վերաբերում է Բելառուսում ռադիոակտիվ թափոնների հեռացման և վերջնական մեկուսացման համակարգի ստեղծմանը։ Երկուսն էլ մշակվում են Միութենական պետության շրջանակներում։ Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել դրանց իրականացմանը և հույս ունի իր բելառուս գործընկերների աջակցությանը՝ հանրապետական մարմիններում նախագծերի համակարգման հարցում։
Կողմերը քննարկել են նաև էլեկտրական շարժունակության, էլեկտրական տրանսպորտում էներգիայի կուտակման համակարգերի ստեղծման և օգտագործման, ինչպես նաև էներգետիկ և ադիթիվ ոլորտում համատեղ նախագծեր։

… առողջապահությունում

«Բելառուսի առողջապահություն» միջազգային համաժողովում (որը տեղի է ունեցել Մինսկում ապրիլի կեսերին) Ռոսատոմը ներկայացրել է բժշկության ոլորտում իր մշակումները՝ բարձր դեղաչափերով բրախիթերապիայի համար նախատեսված «Բրախիում» գամմա-թերապևտիկ համալիրը և ազոտի օքսիդով բուժման համար նախատեսված «Տիանոքս» սարքը։ Գործնական հանդիպումների և նիստերի ընթացքում բելառուս և ռուս մասնագետները քննարկել են ուռուցքաբանական կենտրոնների արդիականացումը, փորձի փոխանակումը և նոր մեթոդների ներդրումը։ Երկու երկրների միջուկային բժշկության ոլորտի կանանց ասոցիացիաները համագործակցության հուշագիր են ստորագրել։ «Մենք հետաքրքրված ենք Բելառուսի հետ բարձր տեխնոլոգիական բժշկության ոլորտում երկարաժամկետ գործընկերության զարգացմամբ և բուժառուների ախտորոշման և բուժման որակը բարելավելու նոր հնարավորություններ ստեղծելով», — նշել է Բելառուսում Ռոսատոմի գրասենյակի տնօրեն Ստանիսլավ Լևիցկին։

… և կրթությունում

Մարտի վերջին Բելառուսի ԱԷԿ-ի մասնագետները այցելեցին Սմոլենսկի ԱԷԿ (Ռուսաստան): Այնտեղ նրանք ծանոթացան անվտանգության ապահովման լավագույն փորձին։ Բելառուս ատոմագործները առավել հետաքրքրված էին հատուկ լվացքատան աշխատանքով, որի աշխատակիցները կարողացան հավասարաչափ բաշխել անձնական պաշտպանիչ միջոցների հոսքը։ Գործընթացը դարձավ արդյունավետ արտադրության մոդել։ «Մենք պլանավորում ենք մեր օբյեկտում հարմարեցնել և ներդնել ներկայացված լուծումներից մի քանիսը», — ասաց Բելառուսի ԱԷԿ-ի ախտահանման արտադրամասի պետի տեղակալ Օլեգ Բոբովիչը։

Բելառուս ատոմագործների և պրոֆիլային մասնագիտությունների ուսանողների վերապատրաստումը Ռոսատոմ-ում համակարգված պրակտիկա է։ Այս տարվա սեպտեմբերին պետ​​կորպորացիան բելառուս ուսանողների համար կանցկացնի եռաչափ մոդելավորման վերաբերյալ մեկշաբաթյա փորձնական սեմինար։ Միջոցառումը տեղի կունենա Ռոսատոմի Մոսկվայի հենակետային համալսարաններից մեկում։ Ուսանողները կծանոթանան CAD համակարգերում աշխատելու հիմունքներին, կսովորեն նախագծել արդյունաբերական օբյեկտներ և ստեղծել մոդելներ ադիթիվ արտադրության համար։ Արդյունքում, ուսանողները պետք է ստեղծեն Բելառուսի ԱԷԿ-ի եռաչափ մոդելը, որը կտպագրվի պետկորպորացիայի Ադիթիվ տեխնոլոգիաների կենտրոնում։