Էներգաբլոկերի աճող սերունդը
վերադառնալ բովանդակությանըԱպրիլի վերջին Բանգլադեշի «Ռուպուր» ԱԷԿ-ի №1 էներգաբլոկում սկսվեց ֆիզիկական գործարկումը: Սա նշանակալի իրադարձություն է ոչ միայն երկրի, այլև «Ռոսատոմի» և համաշխարհային ատոմային արդյունաբերության համար: «Ռոսատոմի» էներգաբլոկերը զարգանում են ամբողջ աշխարհում. Պետկորպորացիան՝ արտասահմանում ատոմակայանների կառուցման համաշխարհային առաջատարն է: Պատմում ենք, թե ինչ նոր և հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում «Ռոսատոմի» շինհրապարակներում:
«Ռուպուր» ԱԷԿ (Բանգլադեշ)
№1 բլոկում ապրիլի վերջին սկսվել է միջուկային վառելիքի բեռնումը: Սա ռեակտորի գործարկումից առաջ կարևոր փուլերից մեկն է: «Այսօր Բանգլադեշը միացել է այն երկրների ակումբին, որոնք խաղաղ միջուկային էներգիան օգտագործում են որպես կայուն զարգացման հուսալի աղբյուր: «Ռուպուր» ԱԷԿ-ը, անկասկած, կդառնա երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն տարր: «Ռոսատոմի համար այս նախագիծը հերթական կարևոր քայլ է գլոբալ ատոմային էներգետիկայի զարգացման և մեր արտասահմանյան գործընկերների հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում», — նշել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը:
«Ռուպուր» ատոմակայանի նախագիծը՝ Բանգլադեշի գիտական առաջընթացի խորհրդանիշն է, որը ցույց է տալիս երկրի պատրաստակամությունն ու կարողությունը պատասխանատու և արդյունավետ կերպով յուրացնել առաջադեմ տեխնոլոգիաները», — ասել է Բանգլադեշի գիտության և տեխնոլոգիաների նախարար Ֆակիր Մահբուբ Անամը:
ԱԷԿ-ում կառուցվում է ՋՋԷՌ-1200 ռեակտորներով երկու բլոկ:
«Էլ Դաբաա» ԱԷԿ (Եգիպտոս)
Հունվարին Եգիպտոս են մատակարարվել № 1 բլոկի գոլորշու տուրբինը և բևեռային կռունկի կամուրջը: Մարտին առաջին բլոկի համար մատակարարվել է ռեակտորի սարքավորումների բաղադրիչ հանդիսացող հենարանային օղակը: Մոնտաժվել է բարբոտերը՝ ռեակտորի ճնշման փոխհատուցման համակարգի բաղադրիչ: Ռեակտորի շենքի շինարարությունը շարունակվում է: Մոնտաժվում են ներքին պաշտպանիչ պատյանի (ՆՊՊ) չորրորդ շերտը և ռեակտորի լիսեռի ծածկույթը:
2-րդ բլոկում հունվարին ավարտվել է ռեակտորի շենքի հատակի սալիկի 0.100 մ նշագծի և տրանսպորտային փականային անցման հիմքի սալիկի բետոնապատումը: Փետրվարին ավարտվել է ռեակտորի լիսեռի «չոր պաշտպանության» մոնտաժումը: Սկսվել է ռեակտորի շենքի ՆՊՊ-ի չորրորդ շերտի բետոնապատումը: Մարտին տեղադրվել է հենարանային ֆերման:
3-րդ բլոկում փետրվարին ավարտվել է ՆՊՊ-ի առաջին շերտի բետոնապատման առաջին փուլը:
ԱԷԿ-ում կառուցվում է ՋՋԷՌ-1200 ռեակտորներով չորս բլոկ:
«Աքքույու» ԱԷԿ (Թուրքիա)
№ 1 բլոկում ավարտին են մոտենում տաք-սառը փորձարկման նախապատրաստական աշխատանքները՝ բեռնված ջերմարտանետող հավաքների իմիատորներով: Այս տարվա հիմնական խնդիրն է՝ անցումը մեկնարկին, ապա շահագործմանը:
№ 2 բլոկում ապրիլին ռեակտորի շենքում տեղադրվել են ակտիվ գոտու պասիվ լցման համակարգի հիդրոկուտակիչներ: Յուրաքանչյուր հիդրոկուտակիչ լցվելու է բորաթթվի լուծույթով: Այս լուծույթը ավտոմատ կերպով կներմղվի ակտիվ գոտի և կսառեցնի այն՝ առաջին կոնտուրում ճնշուման անկման պարագայում: Այնուհետև կսկսվի վեցերորդ մակարդակի և ՆՊՊ գմբեթի տեղադրումը:
№4 բլոկում մարտ ամսին ռեակտորի խցիկում տեղադրվել է հենարանային ֆերմա: Հաջորդ քայլը՝ լիսեռի լցումն է հատուկ բետոնե խառնուրդով:
ԱԷԿ-ում կառուցվում է ՋՋԷՌ-1200 ռեակտորներով չորս բլոկ:
«Պակշ» ԱԷԿ (Հունգարիա)
Հունգարիայում գտնվող «Պակշ» ԱԷԿ-ի № 5 բլոկի շինհրապարակում մասնագետները փետրվարի 5-ից բետոն են լցնում ռեակտորի շենքի հիմքի սալիկի համար: Այդ օրվանից բլոկը համարվում է կառուցվող՝ համաձայն ՄԱԳԱՏԷ-ի դասակարգման: Բետոնապատումը շարունակվելու է անընդհատ մինչև 2026 թվականի վերջը: Հիմքի սալիկի համար կպահանջվի մոտ 9000 տոննա ամրան և 43000 խորանարդ մետր բետոնե խառնուրդ: Աշխատանքները կհսկվեն բոլոր փուլերում՝ ամենաբարձր որակն երաշխավորելու համար: Հաջորդ փուլը ռեակտորի շենքի ներքին և արտաքին պաշտպանիչ պատյանների կառուցումն է:

Շինարարական նախագիծը ներառում է երկու բլոկ՝ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով:
«Կուդանկուլամ» ԱԷԿ (Հնդկաստան)
Ապրիլին № 3 բլոկի բաց ռեակտորում մեկնարկել է անվտանգության համակարգերի լվացում: Սա նախատեսված է բոլոր խողովակաշարերը մաքրելու տեղադրումից մնացած ցանկացած աղտոտիչից և ստուգելու պոմպային բլոկերի, անվտանգության տեխնոլոգիական համակարգերի և սովորական շահագործման համակարգերի աշխատանքը:
Ատոմակայանն ունի երկու գործող բլոկ, և ևս չորսը կառուցման փուլում են՝ բոլորը ՋՋԷՌ-1000 ռեակտորներով:
Ուզբեկստանի ԱԷԿ (Ուզբեկստան)
Ուզբեկստանի Ջիզզախ շրջանի շինհրապարակում իրականացվել է ռեակտորի շենքի բետոնի նախապատրաստական աշխատանքները՝ ՌԻՏՄ-200Ն ռեակտորով էներգաբլոկի կառուցման շրջանակներում: Լցվել է մոտ 900 խորանարդ մետր բետոնե խառնուրդ: Այս փուլում հարթեցվում է ռեակտորի շենքի հիմքը, տեղադրվում է ջրամեկուսացում և հողանցում: Հաջորդ կարևոր իրադարձությունը տեղում՝ ռեակտորի շենքի հիմնասալի համար առաջին բետոնի լցումը, նախատեսված է 2026 թվականի հունիսին:
Շինարարական նախագիծը ներառում է երկու բլոկ՝ ՋՋԷՌ-1000 ռեակտորներով և երկու բլոկ՝ ՌԻՏՄ-200Ն ռեակտորներով:
«Տյանվան» և «Սույդապու» ԱԷԿ-եր (Չինաստան)
«Տյանվան» ԱԷԿ-ի № 7 և «Սույդապու» ԱԷԿ-ի № 3 բլոկերի շինարարությունը մոտենում է ավարտին: Չինացի մասնագետները դրանց վրա իրականացնում են շահագործման հանձնման աշխատանքներ: Հաջորդ փուլը՝ «Տյանվան» ԱԷԿ-ի № 7 բլոկի միջուկային վառելիքի բեռնումը:
Շինարարության ծրագրերը նախատեսում են յուրաքանչյուր ատոմակայանում տեղադրել երկու բլոկ՝ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով: «Տյանվան» ԱԷԿ-ում գործում է չորս բլոկ՝ ՋՋԷՌ-1000 ռեակտորներով:
ԱԷԿ-եր Ռուսաստանում
«Ռոսատոմը» կառուցում է երկուական էներգաբլոկ Կուրսկի և Լենինգրադի ԱԷԿ-րում, ինչպես նաև ԲՐԵՍՏ-ՈԴ-300 ռեակտորով էներգաբլոկ՝ «Ճեղքում» նախագծի շրջանակում: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սմոլենսկի, Բելոյարսկի և Պրիմորսկի ԱԷԿ-երի, ինչպես նաև Յակուտսկի փոքր հզորության ատոմակայանի էներգաբլոկերի շինարարության պաշտոնական մեկնարկի համար:

