Պահանջվում են վարպետներ, ստեղծողներ և որոնողներ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#302Հունիսի 2026

Պահանջվում են վարպետներ, ստեղծողներ և որոնողներ

վերադառնալ բովանդակությանը

Սկսվել է «Գիտելիքների սառցահատ» նախագծի յոթերորդ սեզոնը, որը կազմակերպվում է «Ռոսատոմ»-ի աջակցությամբ։ Մրցույթը նախատեսված է 14–16 տարեկան դեռահասների համար և անցկացվելու է Ռուսաստանում ու աշխարհի ևս 22 երկրներում։ Հաղթողները կմեկնեն արկտիկական արշավախումբ դեպի Հյուսիսային բևեռ՝ «Հաղթանակի 50 ամյակ» միջուկային սառցահատով։

Այս տարի մասնակիցները կմրցեն երեք ուղղությամբ․ «Որոնող» (ապագա գիտնականների, հետազոտողների և գիտական լրագրողների համար); «Ստեղծող»  (երիտասարդների համար, ովքեր իրենց տեսնում են որպես ինժեներներ, նախագծողներ և կոնստրուկտորներ); «Վարպետ» (նրանց համար, ովքեր հետաքրքրված են աշխատավորական մասնագիտություններով)։  «Վարպետ» ուղղությունը մրցույթում ընդգրկվել է առաջին անգամ։ Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովը նշել է, որ այսօր կարգաբերողները, թվային արտադրական համակարգերի մասնագետները և այլ աշխատանքային մասնագիտությունների ներկայացուցիչները աննախադեպ պահանջարկ ունեն։

Ընտրելով ուղղությունը թեկնացուները մասնակցել են վեբինարների, որոնց ընթացքում ելույթ են ունեցել «Ռոսատոմ»-ի գիտնականներ, ինժեներներ և վարպետներ։ Յուրաքանչյուր հանդիպման ավարտին մասնակիցները պատասխանել են ստուգողական հարցերին, որոնց համար ստացել են միավորներ։ Այնուհետև նրանք անցել են թեստեր՝ սթրեսակայունության, ընդհանուր գիտելիքների և թեմատիկ առաջադրանքների ստեղծագործական լուծման գնահատման համար։ Առաջադրանքները հնարավորինս մոտ էին ատոմային արտադրության իրական պայմաններին։ Ռուսաստանում ընտրական փուլին մասնակցել է ավելի քան 73 հազար մարդ։ Հաջորդ փուլ են անցել 240 մասնակից, որոնք կատարել են թեմատիկ առաջադրանքի հիման վրա տեսանյութերի նկարահանում։

Ռուսաստանում ընտրությունը իրականացվել է նաև տարածաշրջանային սկզբունքով։ 96 դպրոցական և ուսանողներ, որոնք լավագույն արդյունքներն են ցուցաբերել առցանց փուլերում (յուրաքանչյուր դաշնային օկրուգից՝ 4-ական), մասնակցել են առկա կիսաեզրափակիչներին։ Այնտեղ մասնակիցները լուծել են ատոմային արդյունաբերության իրական խնդիրներ՝ կապված ատոմային էներգետիկայի, քվանտային տեխնոլոգիաների, միջուկային բժշկության, Արկտիկայի կայուն զարգացման հետ։Մոսկվայում հունիսին կայացած եզրափակչում յուրաքանչյուր օկրուգից երկու թիմ է մրցել։ Հյուսիսային բևեռ կմեկնի այն թիմը, որը ցույց կտա լավագույն արդյունքը։

Հայաստանի, Բանգլադեշի, Բելառուսի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Հունգարիայի, Վիետնամի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Մյանմայի, Նամիբիայի, Ռուանդայի, Սերբիայի, Տանզանիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության երիտասարդները երրորդ տարին անընդմեջ մասնակցել են «Գիտելիքների սառցահատ» նախագծին։ Այս տարի մրցութային ընտրությունները անցկացվել են մայիսի 5-ից մինչև հունիսի 15-ը՝ երեք փուլով։ Առաջինը՝ գիտական վիկտորինա։ Երկրորդ փուլում մասնակիցները կատարել են առաջադրանքներ՝ հիմնված Ռոսատոմ-ի համար կարևոր թեմաներով վեբինարների շարքի վրա։ Յուրաքանչյուր երկրից առաջին երկու փուլերի արդյունքում ամենաբարձր միավորներ հավաքած 10 եզրափակիչ մասնակիցներ պատրաստել են վիդեո-այցեքարտեր՝ վերջնական առաջադրանքի թեմայով։ Արդյունքում սառցահատով Հյուսիսային բևեռ կմեկնի յուրաքանչյուր երկրից մեկ ներկայացուցիչ։

Բացի այդ, ևս մի քանի մասնակիցներ կմեկնեն Հյուսիսային բևեռ «Մեծ փոփոխություն» մրցույթի, ինչպես նաև այլ միջազգային, դաշնային, տարածաշրջանային և ոլորտային կրթական նախագծերի արդյունքներով։

10 օրերի ընթացքում միջուկային սառցահատի վրա դպրոցականները Արկտիկան կուսումնասիրեն լավագույն փորձագետների, գիտության հանրահռչակողների և բլոգերների հետ միասին։ Մասնակիցներին սպասում է հագեցած կրթական ծրագիր։ Իսկ նավից դուրս՝ խիստ Արկտիկան է՝ սառցաբեկորներ և սառցային դաշտեր, սպիտակ արջեր, թռչնային գաղութներ և, եթե բախտը բերի, կետեր։

«Գիտելիքների սառցահատ» գիտակրթական նախագիծը տարածում է բնական գիտությունների գիտելիքները և ատոմային ոլորտի տեխնոլոգիաները, աջակցում է տաղանդավոր երեխաներին, նպաստում է նրանց կարողությունների զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Նախորդ վեց սեզոնների ընթացքում արկտիկական արշավախմբերի մասնակից են դարձել ավելի քան 400 դպրոցական և ուսանող տարբեր երկրներից։ «Հաղթանակի 50 տարի» սառցահատը, ևս յոթ այլ ատոմային սառցահատների հետ միասին, մտնում է «Ատոմֆլոտ» ընկերության կազմի մեջ (Ռոսատոմ-ի ձեռնարկություն)։ Ռուսաստանը միակ երկիրն է աշխարհում, որը ունի ատոմային սառցահատների նավատորմ։