Համագործակցության իզոտոպ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#264Ապրիլի 2023

Համագործակցության իզոտոպ

վերադառնալ բովանդակությանը

Նովոսիբիրսկի քիմիական խտանյութերի գործարանը (ՏՎԷԼ-ի մաս) բրազիլական Electronuclear ընկերությանը կմատակարարի լիթիում-7 հիդրօքսիդ, որն օգտագործվում է Անգրայի ատոմակայանի ռեակտորների հովացման համակարգի համար։ Առաքումն ընդլայնում է Բրազիլիայի  և Ռուսաստանի միջուկային ոլորտների համագործակցության շրջանակը։

Իզոտոպային պատրաստում

Լիթիում-7 հիդրօքսիդը (այսուհետ՝ լիթիում-7)՝ մանրբյուրեղային նյութ է, որում լիթիումի ատոմային մասնաբաժինը դրա իզոտոպերի հանրագումարի հանդեպ տատանվում է 99,95%-ից մինչև 99,99% (կախված բնութագրից): Լիթիում-7-ն օգտագործվում է որպես հավելում ճնշման ջրի ռեակտորների առաջնային հովացուցիչ նյութում՝ ջրա-քիմիական ռեժիմը կարգավորելու համար: Բացի այդ, լիթիում-7-ը հիմնական բաղադրիչն է, որն օգտագործվում է միջուկային կարգի իոնափոխանակման մեմբրանների պատրաստման համար, որոնք օգտագործվում են ճնշման տակ գտնվող ջրի ռեակտորների ջերմակրիչը պատրաստելու համար:

Լիթիում-7-ի մատակարարման մրցույթին մասնակցությունը նախաձեռնել է «Ռուսատոմ-միջազգային ցանց» (ՌՄՑ) ընկերությունը։ Այն հանդիսանում է Ռոսատոմի մաս և ներկայացնում է պետկորպորացիայի շահերը արտաքին շուկաներում։ «Այս բիզնես հնարավորությունը ստեղծվել է տվյալ ապրանքի առաջխաղացման մեր աշխատանքի շնորհիվ: Մենք կապ հաստատեցինք բրազիլական ատոմակայանի օպերատոր Eletronuclear-ի մասնագետների հետ և պատմեցինք մեր նոր արտադրանքի մասին։ Գործընկերները մեզ հրավիրեցին ավանդական մատակարարների հետ միասին մասնակցելու դրա մատակարարման մրցույթին։ «Ռոսատոմ Լատինական Ամերիկա» տարածաշրջանային կենտրոնի և «Ռուսատոմ-միջազգային ցանց» կենտրոնական գրասենյակի համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել»,- մեկնաբանում է  «Ռոսատոմ Լատինական Ամերիկա» տարածաշրջանային կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր Գոնսալո Կաստիլյոն։ Առաքման ծավալը` ավելի քան 100 կգ է: Առաջիկայում պայմանագիր կկնքվի, ենթադրվում է, որ պատվիրատուն կստանա լիթիում-7 այս տարվա ընթացքում։

«Ռոսատոմը՝ լիթիումային արտադրանքի համաշխարհային շուկայի առաջատար խաղացողներից է և հուսալի մատակարար: Նովոսիբիրսկի քիմիական խտանյութերի գործարանը մասնագիտացած է լիթիումի տարբեր միացությունների արտադրության մեջ ավելի քան 60 տարի: Ձեռնարկությունում ներդրված է ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրություն, որը, հաճախորդների պահանջներին համապատասխան, ապահովում է քիմիական մաքրության բարձր աստիճան», — ասել է «ՏՎԷԼ» «Հատուկ քիմիա» բիզնես-ուղղության տնօրեն Միխայիլ Մետելկինը։

Համագործակցության հարստացում

Լիթիում-7-ի մատակարարումը Ռոսատոմի և Բրազիլիայի միջուկային արդյունաբերության միջև համագործակցության ընդլայնումն է։

Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին Internexco GmbH-ը՝ Տեխսնաբէքսպորտ-ի (Ռոսատոմի մաս) դուստր ձեռնարկությունը, պայմանագիր է կնքել բրազիլական Industrias Nucleares do Brasil (INB) պետական ​​ընկերության հետ՝ 2023-2027 թթ. «Անգրա» ԱԷԿ-ի հարստացված ուրանային արտադրանքի կարիքները լիովին բավարարելու համար:

Պայմանագիրը կնքվել է բաց միջազգային մրցույթի արդյունքում, որը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին։ Հաղթող է ճանաչվել Internexco GmbH-ը: Սա Ռոսատոմի պատմության մեջ հարստացված ուրանի արտադրանքի մատակարարման առաջին երկարաժամկետ պայմանագիրն է։ Այն դարձել է 2019 թվականին կնքված մտադրությունների համաձայնագրի արդյունքներից մեկը։ Համաձայնագրի շրջանակներում կողմերն ուսումնասիրում են միջուկային վառելիքի ցիկլի ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։

Բացի այդ, լիթիում-7-ի մատակարարումը` համագործակցության ընդլայնում է իզոտոպային արտադրանքի հատվածում։ Հիշեցնենք, որ պետ​​կորպորացիան ներկայում ապահովում է Բրազիլիայի բժշկական իզոտոպերի կարիքների մինչև 50%-ը և հանդիսանում է իզոտոպային արտադրանքի ամենամեծ մատակարարներից մեկը՝ երկրի միջուկային բժշկության կարիքների համար:

Ապագա ատոմակայանների տեսլականով

2022 թվականի սեպտեմբերին Ռոսատոմը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել բրազիլական ENBPar հոլդինգային ընկերության հետ։ Ընկերությունը Eletronuclear-ի միջոցով վերահսկում է ԱԷԿ-ի շահագործումը և իրականացնում հիդրաէլեկտրաէներգետիկ նախագծեր։ Այն նախատեսում է նաև զբաղվել ուրանի արդյունահանմամբ և միջուկային վառելիքի արտադրությամբ:

Հուշագրի շրջանակներում ENBPar-ը և Ռոսատոմը կհամագործակցեն մեծ և փոքր հզորությամբ ատոմակայանների կառուցման և շահագործման, ինչպես նաև միջուկային վառելիքային ցիկլի ոլորտնում։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են տեխնոլոգիաների փոխանցման մասին՝ ատոմային արդյունաբերության համար ծառայությունների և արտադրանքի մատակարարման, հիդրաէլեկտրակայանների շահագործման, վերանորոգման և արդիականացման ոլորտներում համատեղ աշխատանքի վրա կենտրոնացած ընկերությունների կլաստերի ձևավորման նպատակով, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման վերաբերյալ: «Մենք ցանկանում ենք օգտվել Ռոսատոմի փորձից, ավելին իմանալ միջուկային էներգիայի ողջ ցիկլի մասին և այս լավագույն փորձը ներդնել Բրազիլիայում», — ասաց ENBPar-ի նախագահ Նեյ Զանելլա դոս Սանտոսը:

2022 թվականի նոյեմբերին Ռոսատոմը և ENBPar-ը շարունակեցին փոխգործակցությունը: Նեյ Զանելլա դոս Սանտոսը ելույթ ունեցավ «Ատոմէքսպո» ֆորումի լիագումար նիստում, որտեղ տեղեկացրեց, որ փոքր մոդուլային ռեակտորները Բրազիլիայի հեռավոր շրջաններում օգտագործման լայն հեռանկարներ ունեն: Երկիրը նախատեսում է նաև ավարտել «Անգրա» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի շինարարությունը (գործարկումը նախատեսված է 2027 թվականին) և նոր բլոկների կառուցումը։ Ակնկալվում է, որ Բրազիլիան առաջիկա 30 տարիների ընթացքում կկառուցի ևս 10 ԳՎտ նոր միջուկային հզորություններ:

«Բացի այդ, Eletronuclear-ը մեզ հրավիրեց մասնակցելու շուկայի ուսումնասիրությանը, որի արդյունքում կհայտարարվի «Անգրա-1» և «Անգրա-2» ատոմակայանների տեծնիկական սպասարկման ծառայությունների մրցույթ»,- ամփոփել է Գոնսալո Կաստիլյոն:

Ռուսատոմ միջազգային ցանց

Ընկերություն, որը ներկայացնում է Ռոսատոմի շահերը արտասահմանում։ 14 արտասահմանյան տարածաշրջանային կենտրոնների, երկրի գրասենյակների և բիզնես ներկայացուցչությունների ցանցը թույլ է տալիս Ռուսաստանի միջուկային արդյունաբերության ձեռնարկություններին արդյունավետ համագործակցել գործընկերների հետ ամբողջ աշխարհում՝ համապատասխանելով ժամանակակից տեխնոլոգիաների առաջատարի միջազգային գործունեության ամենաբարձր չափանիշներին:

«Տեխսնաբէքսպորտ» ԲԸ (TENEX ապրանքանիշ)

Միջուկային վառելիքի ցիկլի (ՄՎՑ) արտադրանքի աշխարհի առաջատար մատակարարներից մեկը: Հիմնական գործունեությունը ուրանի արդյունահանումն է (Տեխսնաբէքսպորտը ներառում է ուրան արդյունահանող Uranium One ընկերություն), ուրանի արտադրանքի մատակարարումները ռուսական ձեռնարկություններին, օգտագործված միջուկային վառելիքի կառավարման և լոգիստիկ ծառայությունները: ««Տեխսնաբէքսպորտ»-ը զարգացնում է նաև լիթիումի արդյունահանման և կենսավառելիքի արտադրության նախագծեր։