
Հյուսիսային ծովային երթուղի. միջազգային համատեքստ
վերադառնալ բովանդակությանըՌոսատոմը դարձավ մարտի վերջին Մուրմանսկում կայացած Միջազգային Արկտիկական համաժողովի համակազմակերպիչն ու ակտիվ մասնակիցը։ Ռուսաստանը մտադիր է մեծացնել բեռնափոխադրումները Հյուսիսային ծովային երթուղիով (ՀԾԵ)՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Ռոսատոմը՝ որպես ՀԾԵ-ի ենթակառուցվածքային օպերատոր և միջուկային սառցահատների նավատորմի աշխարհի միակ սեփականատեր, ամեն կերպ կնպաստի դրան։
Այս տարի Ռուսաստանը նշում է Հյուսիսային ծովային երթուղու զարգացման մեկնարկի 500-ամյակը՝ այդպես է նշանավորվել Ռուսաստանի հյուսիսային ծովերի երկայնքով դեպի արևելք՝ մինչև Չինաստան ծովային անցման գաղափարի առաջին վավերագրական արձանագրությունը: Ռոսատոմը ձգտում է իրականություն դարձնել ՀԾԵ–ի երկայնքով շուրջտարյա նավարկությունը:
Պետկորպորացիան զարգացնում է առևտրային փոխադրումները Ռուսաստանի հյուսիս-արևմտյան նավահանգիստներից դեպի հեռավոր-արևելյանները: Համաժողովում այս երթուղիներն առաջին անգամ անվանվեցին Տրանսարկտիկական միջանցք (նախկինում օգտագործվում էր «Հյուսիսային ծովային մեծ երթուղի» եզրույթը): Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի զարգացման ֆինանսական, տնտեսական և կազմակերպչական մոդելը պետք է հաստատվի մինչև այս տարվա օգոստոսի 1-ը։
Ավելի շատ սառցահատներ
Չնայած գլոբալ կլիմայական միտումներին, գիտնականների գնահատմամբ, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում սառցային իրավիճակը տարվա մեծ մասի համար կպահանջի սառցահատների օգնություն առնվազն մինչև 2050 թվականը: Նման իրավիճակում ՀԾԵ-ի երկայնքով ամբողջ տարվա ընթացքում նավարկությունն ապահովելու խնիրը հնարավոր է լուծել աշխարհում ամենահզոր՝ միջուկային սառցահատների օգնությամբ: Նրանք ապահովում են բեռների առաքում Արկտիկայի բնակիչների և արկտիկակական ներդրումային նախագծերի համար և արտադրանքի արտահանում տարբեր երկրների գործընկերներին: Ռոսատոմի գնահատմամբ, բեռնափոխադրումները միայն կաճեն, ուստի ավելի շատ սառցահատներ կպահանջվեն:
37,9 մլն տոննա
ՀԾԵ-ով բեռնափոխադրումների ծավալը 2024 թ-ին
«Անցյալ տարվա ռեկորդը՝ գրեթե 38 միլիոն տոննա էր: Հյուսիսային հանքավայրեր մշակող մեր գործընկերներն ասում են. պատրաստվեք հարյուրավոր միլիոն տոննաների: Այժմ, ըստ սցենարի, մեզ պետք է 11 սառցահատ, մենք ունենք դրանք (ներառյալ ութը՝ ատոմային): Այժմ մենք պետք է անցնենք հաջորդ մակարդակին` նախատեսենք 100-150 մլն տոննա և արդեն ոչ թե 10-11, այլ 15-17 սառցահատ: Ուստի պետք է կառուցել», — ասաց համաժողովում Ալեքսեյ Լիխաչյովը:
Նաև 2024 թվականին իրականացվել է տարանցիկ չվերթների ռեկորդային քանակ՝ 92, և տարանցիկ բեռների ռեկորդ է սահմանվել՝ ավելի քան 3 մլն տոննա։ Սա գրեթե մեկուկես անգամ ավելի է, քան 2023 թվականին։
3 միլիոն տոննա
ՀԾԵ երկայնքով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը 2024 թ-ին
Առևտրային քարավաններ
Ռոսատոմն ընդլայնում է համագործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ։ Ինչպես համաժողովում հայտարարել է Արկտիկայում Ռոսատոմի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Պանովը, ՀԾԵ-ի շուրջ Ռուսաստանի համագործակցությունը Չինաստանի և Հնդկաստանի հետ հասել է համակարգային մակարդակի։ «Անցյալ տարին հիմնովին փոխեց միջազգային համագործակցությունը Հյուսիսային ծովային երթուղում։ ՌԴ նախագահի հանձնարարությամբ և ՌԴ ԱԳՆ աջակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հնդկաստանի հետ միջկառավարական գործընկերության ձևաչափեր ձևավորվեցին ամենաբարձր մակարդակով։ Սա արդեն համակարգային աշխատանք է: Այն, անշուշտ, կշարունակվի այս տարվա ընթացքում », – ասեց Վլադիմիր Պանովը։
Չինական լոգիստիկ ընկերության ներկայացուցիչը խոսել է Չինաստանից Ռուսաստան միջազգային կոնտեյներային փոխադրումների մասին. 2023 թվականին ընկերությունն իրականացրել է ութ չվերթ ՀԾԵ-ով, իսկ 2024 թվականին՝ 13։ Փոխադրումների ծավալը կազմել է ավելի քան 20 հազար TEU։
2024 թվականին գործարկվեց «Արկտիկական ճեպընթաց №1-ը»` մուլտիմոդալ փոխադրումների ծառայություն Չինաստանի նավահանգիստների և Մոսկվայի լոգիստիկ կենտրոնների միջև՝ Արխանգելսկի նավահանգստով: 2025 թվականին Արխանգելսկը ակնկալում է 20 չվերթ և 10 նավային այց՝ ծառայության շրջանակում։ Բացի այդ, այս տարի երթուղային ցանցը կընդլայնվի՝ կավելանան Մուրմանսկը և Պևեկը:
Չինական լոգիստիկ ընկերության ներկայացուցչի խոսքով՝ կոնտեյներային փոխադրումների աճին կնպաստեն Arc-7 դասի կոնտեյներային նավերի կառուցումը, նավարկության ընդլայնումը և նավահանգիստների կարողությունների մեծացումը՝ բեռնված նավեր ընդունելու համար։
Ռուսաստանը լսում է այս հարցումը։ Այսպիս, Մուրմանսկի շրջանի կառավարությունն աշխատում է խորջրյա Մուրմանսկ ծովային ձկնորսական նավահանգստի տարածքներից մեկը բեռնարկղային բեռնափոխադրումների կարիքների համար վերապրոֆիլավորման հնարավորության վրա։
«Մեր գործընկերները Բելառուսից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ երկրներից հետաքրքրություն են ցուցաբերում Արկտիկայի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման նկատմամբ»:
Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի նախագահ
Մեծ ուշադրություն է դարձվում բեռնատար նավատորմի ընդլայնմանը։ «Պետք է գործել բոլոր ուղղություններով՝ ձեռք բերել և պատվիրել պատրաստի նավեր, համագործակցություն հաստատել համաշխարհային արտադրողների հետ և, ընդհանրապես, կառուցել ռուսական նավաշինության ամբողջ համակարգը՝ ելնելով մեր առջև ծառացած ռազմավարական խնդիրներից», — համաժողովում հայտարարեց Վլադիմիր Պուտինը։ Նա նաև հրավիրել է միջազգային օպերատորներին ներդրումներ կատարել ռուսական նավագնացության ընկերություններում՝ մասնակցելով ոչ միայն փողով, այլև տեխնոլոգիաներով և նավատորմով։ «Մեր գործընկերները Բելառուսից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ երկրներից հետաքրքրություն են ցուցաբերում Արկտիկայի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման նկատմամբ։ Սա շատ հետաքրքիր աշխատանք է նաև բիզնեսի տեսանկյունից»,- եզրափակել է ՌԴ նախագահը։