
Տարեդարձեր. շրջանառության գիտակներ
վերադառնալ բովանդակությանը«Ռոսատոմ»-ի մեքենաշինական ստորաբաժանման «Պետրոզավոդսկմաշ» ձեռնարկությունը հունիսի 8-ին դարձել է 65 տարեկան։ Այն սկսել է թղթի և ցելյուլոզի արդյունաբերության համար սարքավորումների արտադրությամբ, իսկ այժմ արտադրում է բարդ մեծ չափի սարքեր ամբողջ աշխարհի ատոմակայանների համար՝ ներդնելով թվային և ռոբոտացված տեխնոլոգիաներ։
Ինչպես էր սկսվում պատմությունը
Ձեռնարկության հիմքի առաջին քարը դրվել է 1960 թվականին՝ Կարելիայի Հանրապետության 40-ամյակի օրը։ Այն ստեղծվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների միջոցով՝ ձեռնարկությունում տեղադրվել են այդ ժամանակի ամենաժամանակակից հաստոցները։ 1970 թվականին հայտնվել են առաջին հաստոցներ՝ շրագրային կարավարմամբ, իսկ 1972 թվականին (այդ ժամանակ դա գրեթե ֆանտաստիկ էր թվում) սկսել են ներդնել արտադրական գործընթացների կառավարման համար նախատեսված հաշվողական տեխնիկան։ 1984 թվականին գործարանում հայտնվել է Կարելիայում առաջին անհատական համակարգիչը։
1980-ականներին ձեռնարկությունը արտադրել է բարդ խոշոր տոննաժային նավթաքիմիական սարքավորումներ։ Այսպիսով, ամենամեծ թորման սյան երկարությունը կազմել է 93 մ, քաշը՝ 610 տոննա։ Աշխատել են նաև տիեզերական արդյունաբերության համար՝ ստեղծել են մետաղական կոնստրուկցիաներ Բուրան տիեզերանավի եզակի մեկնարկային հարթակի համար։
2010 թվականին Պետրոզավոդսկմաշը դարձել է Ռոսատոմի մեքենաշինական ստորաբաժանման մաս։ Լավ տեխնիկական հագեցվածությունը և որակավորված մասնագետները օգնել են արագորեն վերակողմնորոշվել միջուկային արդյունաբերության կարիքներին։
Ինչպես է ներկայում
Պետրոզավոդսկմշը արտադրում է առաջին և երկրորդ դասի անվտանգության սարքավորումներ ԱԷԿ-ի ռեակտորային սրահների համար՝ գլխավոր շրջանառության պոմպային բլոկի (ԳՇՊԲ) պատյաններ, գլխավոր շրջանառության խողովակաշարեր (ԳՇԽ), ճնշման փոխհատուցիչներ և գոլորշու գեներատորի կոլեկտորներ, միջուկային ռեակտորի անվտանգության համակարգի բաքեր: «Ռոսատոմ»-ին միանալուց ի վեր գործարանը արտադրել է ատոմակայանների համար նախատեսված 150 միավոր խոշոր սարքավորում՝ ավելի քան 70 ԳՇՊԲ իրան, 36 բաք ակտիվ գոտու վթարային հովացման համակարգերի համար, 32 բաք ակտիվ գոտու պասիվ հեղեղման համակարգերի համար, 16 հավաքածու գլխավոր շրջանառության խողովակաշարերի (ԳՇԽ) համար և չորս ճնշման փոխհատուցիչ՝ մոտ 27,5 հազար տոննա ընդհանուր քաշով: Գործարանը միակն է Ռուսաստանում, որը մատակարարում է եռակցված անկար խողովակներ ԱԷԿ-րի ԳՇԽ հանգույցների համար: Դրանք արտադրվում են սեփական էլեկտրաշլաքային եռակցման տեխնոլոգիայով: Պետրոզավոդսկմաշի սարքավորումները գործում են Նովովորոնեժի, Լենինգրադի, Ռոստովի, Կուրսկի ԱԷԿ-ներում՝ Ռուսաստանում: Աշխարհում դրանք տեղադրված են Բելառուսի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Թուրքիայի, Չինաստանի ատոմակայաններում: Մոտ ապագայում Կարելիայից ավելի շատ սարքավորում կուղարկվեն Եգիպտոս և Հունգարիա: Գործարանի հպարտությունը՝ խողովակաշարային ամրանների հատվածն է, որը արտադրվում է սեփական նախագծային փաստաթղթերի համաձայն: 2016 թվականին ամրանների ամբողջ շարքը հավաստագրվել է, և գործարանը սկսել է սերիական արտադրությունը: Ձեռնարկությունը արտադրում է սեպաձև փականներ և հակադարձ փականներ ածխածնային և կոռոզիոնակայուն պողպատներից, որոնք հերմետիկորեն փակում են աշխատանքային միջավայրի հոսքը (ջուր, յուղ, գոլորշի և այլն)՝ ապահովելով ԱԷԿ-րի տարբեր համակարգերի հուսալի աշխատանքը: «Պետրոզավոդսկմաշ»-ը մատակարարել է գրեթե 700 միավոր խողովակաշարային ամրաններ Ռուսաստանում և արտերկրում ԱԷԿ-ների կառուցման և արդիականացման համար:
Բարելավումներ
Գործարանը անընդհատ կատարելագործում է իր սարքավորումները և անձնակազմի որակավորումը՝ բարձրացնելով արտադրողականությունն ու որակը: Օրինակ, նրանք թղթային փաստաթղթերի հոսքի մի մասը փոխարինել են էլեկտրոնային հավելվածներով և ներդրել են սարքավորումների վիճակի մոնիթորինգի թվային համակարգ: Կանխատեսողական վերլուծության շնորհիվ սարքավորումների շահագործման խնդրահարույց հատվածները վաղ փուլում են հայտնաբերվում, և նույնիսկ նախքան դրանք խափանման հանգեցնեն, աշխատանքային ռեժիմները կարգավորվում են կամ փոխարինվում է այն մասը՝ խախտումների աղբյուրը: Կանխատեսողական վերլուծությունը թույլ է տալիս անցնել պլանային վերանորոգումներից դեպի ճշգրիտ սահմանված վերանորոգումներ՝ հիմնվելով վիճակի վրա:
Որակի թվային վերահսկման համար ներդրվել է 3D սկաներ, որը 40%-ով կրճատել է եռակցման նյութերի սպառումը և երեք շաբաթով կրճատել արտադրական ցիկլը: Թվային լուծումները օգնում են հեռակա կերպով վերահսկել արտադրանքի լոգիստիկան և իրականացնել սարքավորումների հեռակա ընդունում:
Ձեռնարկության աշխատակիցները վստահ են, որ ապահովված են պատվերներով և աշխատանքով առաջիկա տասնամյակներում՝ ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արտասահմանյան ԱԷԿ-երի համար: