
Ուզբեկստանի ռիթմով
վերադառնալ բովանդակությանըՈւզբեկստանում ՓՀԱԿ-ը մեկ քայլով մոտ է մեկնարկին. «ԱԷՄ-Սպեցստալ» մետալուրգիական գործարանում (Ռոսատոմի մեքենաշինական ստորաբաժանման մաս) ձուլվել է 205 տոննա քաշով հատուկ համաձուլվածքային պողպատի ձուլակտոր: Այնուհետև դրանից կարտադրվի երկրի Ջիզախի շրջանի կայանում տեղադրվելիք առաջին ռեակտորի դետալը:
Ինչպես է դա տեղի ունենում
Պողպատի ձուլումը շատ տպավորիչ և մեծածավալ տեսք ունի: Զարմանալի չէ, որ գործողությունը հեռարձակվել է Power Uzbekistan 2025 միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսի այցելուները իրական ժամանակում դիտել են Ռոսատոմի համար հերթական, իսկ Ուզբեկստանի նախագծի համար առաջին` ՌԻԹՄ-200 (RITM-200) ռեակտորային բլոկի արտադրության մեկնարկը:
Ռեակտորների համար պողպատի ձուլումը Ռոսատոմի մետալուրգներին լավ ծանոթ գործընթաց է: Աղեղաձև պողպատաձուլական համալիրում նրանք ստանում են հալույթը, համաձուլում այն և զտում: Կազմը վերջնականապես ձևավորվում է թափման շերեփի մեջ, որտեղ ջերմաստիճանը գերազանցում է 1600 ℃-ը: Այնուհետև պողպատը լցվում է վակուումային խցիկի մեջ, որտեղ մետաղը երկու օրվա ընթացքում սառչում է մինչև 550–650 ℃ ջերմաստիճան: Դրանից հետո ձուլակտորը կհասցվի կռա-մամլիճային արհեստանոց՝ կռման համար: Այս ձուլակտորից կպատրաստվի կցապռունկ՝ ռեակտորի իրանի բաղադրիչներից մեկը, որը միացնում է վերին բլոկի կափարիչը կառուցվածքի մնացած կոնստրուկցիայի հետ: Բոլոր տեխնոլոգիական գործողությունների ավարտից հետո մասը կտեղափոխվի ստորաբաժանման այլ ձեռնարկություններ՝ ռեակտորի իրանը հավաքելու համար:
ՌԻԹՄ-200-ի առանձնահատկությունները
«Ռոսատոմ»-ի մեքենաշինական ստորաբաժանումում ՌԻԹՄ-200-ի արտադրությունն արդեն հոսքային է: Նման երկուական ռեակտորային կայանք տեղադրվել է 22220 նախագծի արդեն շահագործվող միջուկային սառցահատների վրա՝ «Արկտիկա», «Սիբիր», «Ուրալ» և «Յակուտիա»: Եվս երկուսը արտադրվել են «Չուկոտկա» միջուկային սառցահատի համար, որն ավարտվում է Սանկտ Պետերբուրգի նավաշինարանում: Մարտին սկսվել է ՌԻԹՄ-200-ի հավաքումը «Լենինգրադ» սառցահատի համար: «Մեքենաշինական ստորաբաժանման ձեռնարկություններն ունեն անհրաժեշտ հզորություն և փորձ սառցահատների նավատորմում տարինարի ընթացքում շահագործվող ՌԻԹՄ շարքի ռեակտորային բլոկների արտադրության համար: Մեր գիտելիքներն ու փորձը կկիրառվեն Ուզբեկստանում ՓՀԱԿ-ի համար նախատեսված բոլոր վեց ՌԻԹՄ-200Ն ռեակտորային բլոկների արտադրության մեջ», — վստահեցրել է «Ռոսատոմ» մեքենաշինական բաժանմունքի ղեկավար Իգոր Կոտովը:
ՌԻԹՄ-200Ն-ը՝ նավային ՌԻԹՄ-200-ի ցամաքային տարբերակն է: Բլոկի հզորությունը 55 ՄՎտ է, նախագծային ծառայության ժամկետը՝ 60 տարի: Ուզբեկստանում ՓՀԱԿ-ի համար կարտադրվի վեց նման ռեակտոր:
ՌԻԹՄ-200-ի հիմնական առավելություններն են՝ նվազագույն չափսերով ինտեգրված գոլորշու գեներատորը, ավելացված էներգառեսուրսով նորարարական ակտիվ գոտին և կոմպակտ ջերմափոխանակման մակերեսով գոլորշու գեներատորը: Նորմալ շահագործման համակարգերի և անվտանգության համակարգերի կառուցվածքը համապատասխանում է անվտանգության, ինքնապաշտպանության և շրջակա միջավայրի համար բարենպաստության ժամանակակից պահանջներին, ապահովում է բլոկի սպասարկման հեշտությունը և այլ սպառողական որակները: «Աֆրիկանտով ՄԹԿԲ»-ի (մեքենաշինական ստորաբաժանման մաս) չորս աշխատակիցներ ՌԻԹՄ-200-ի մշակման համար ստացել է Ռուսաստանի կառավարության պագևավճար՝ գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:
Ստորագրումից մինչև շինարարական աշխատանքներ
Ուզբեկստանում ՓՀԱԿ-ի կառուցման պայմանագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսին՝ Ուզբեկստանում ատոմակայանի կառուցման և համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելուց հետո: ՓՀԱԿ-ը կառուցվելու է Ջիզախի շրջանում: Նույն թվականի հունիսին կայանի տարածքում տեղի է ունեցել ՓՀԱԿ-ի կառուցման շտաբի առաջին նիստը: Այս տարվա ապրիլին սկսվել է շին-մոնտաժային կառուցումը, որտեղ տեղակայվելու են վարչական և արտադրական շենքեր (մասնավորապես՝ մեծածավալ հավաքման արտադրամաս) և պահեստ:
Մայիսի սկզբին, ինչպես հաղորդում է «Ուզատոմ» գործակալությունը, օպերատիվ շտաբի և գիտատեխնիկական խորհրդի համատեղ նիստում քննարկվել են հողամասերի հատկացման և ենթակառուցվածքների ապահովման, ինչպես նաև աշխատանքային պլանի իրականացման հարցերը: Գիտատեխնիկական խորհուրդը դիտարկել է ինժեներական հետազոտությունների արդյունքները, հաստատել ՓՀԱԿ-ի տեղադրման սխեման, ինչպես նաև ՓՀԱ-ի համար միջուկային վառելիք արտադրելու նպատակով Ուզբեկստանի ուրանը օգտագործելու հնարավորությունը: Կայանի տարածքում իրականացվում են նաև սեյսմիկ մոնիթորինգ, աերոմետեորոլոգիական, հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական ուսումնասիրություններ, որոնք հիմք կհանդիսանան նախագծային փաստաթղթերի համար:
«Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» արդյունաբերական ցուցահանդեսում «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևին է ներկայացրել ցամաքային ՓՀԱԿ-ի մակետը: «Ուզբեկստանն այսօր «Ռոսատոմ»-ի հիմնական գործընկերն է համագործակցության մի շարք ոլորտներում: Անցյալ տարվա մայիսին Ջիզախի շրջանում ռուսական նախագծի համաձայն՝ 330 ՄՎտ ընդհանուր հզորությամբ ցածր հզորությամբ ատոմակայան կառուցելու մասին ստորագրված պայմանագիրը դարձավ ՓՀԱԿ-ի կառուցման աշխարհում առաջին արտահանման պայմանագիրը, և սա Ուզբեկստանի առաջատարության վառ ապացույցն է ցածր ածխածնային տեխնոլոգիաների զարգացման և մեր երկրների ու ժողովուրդների միջև սերտ, վստահելի հարաբերությունների ոլորտում», — նշել է Ալեքսեյ Լիխաչյովը:Uzatom