Քվիզ. Ի՞նչ գիտեք փոքրերի մասին։
վերադառնալ բովանդակությանըՓոքր հզորության ատոմակայանները (ՓՀԱԿ)՝ «Ռոսատոմ»-ի առաջատար առաջարկներից է։ Սա զարմանալի չէ, քանի որ պետկորպորացիան պատմության մեջ առաջինն է և դեռևս միակը, որը կառուցել է լողացող ատոմակայան։ Եվ, իհարկե, սա «Ռոսատոմ»-ի միակ նախագիծ չէ փոքր հզորությունների ոլորտում։ Եկեք ստուգենք, թե ինչ գիտեք ռուսական ՓՀԱԿ-երի մասին։
1. Ինչպե՞ս է կոչվում աշխարհի միակ գործող լողացող ատոմակայանը (ԼԱԷԿ)։
ա) «Արկտիկա»
բ) «Սևմորպուտ»
գ) «Ակադեմիկ Լոմոնոսով»
դ) «Բևեռային շրջան»
ե) «Հյուսիսային քամի»
2. Ի՞նչ տեսակի ռեակտոր է տեղադրված այս ԼԱԷԿ-ում։
ա) ՋՋԷՌ-1000
բ) ՌԲՄԿ-1000
գ) ԲՆ-800
դ) ԿԼՏ-40Ս
դ) ՌԻՏՄ-200
3. Որքա՞ն է այս լողացող ատոմակայանի երկու ռեակտորների անվանական էլեկտրական հզորությունը։
ա) 30 ՄՎտ
բ) 50 ՄՎտ
գ) 70 ՄՎտ
դ) 85 ՄՎտ
դ) 100 ՄՎտ
4. Ի՞նչ աշխարհագրական տերմին է օգտագործվում «Ռոսատոմ»-ի կողմից մշակվող 10 ՄՎտ հզորությամբ ռեակտորային կայանքի անվանման մեջ։
ա) Խութ
բ) Շելֆ
գ) Կղզի
դ) Ափ
դ) Հրվանդան
5. «Ռոսատոմ»-ի փոքր մոդուլային ռեակտորների դրոշակակիրը՝ ՌԻՏՄ-200 ռեակտորն է։ Որտե՞ղ են այս ռեակտորները կուտակել աշխատանքի ավելի քա 400 ռեակտորա-տարի։
ա) Հետազոտական կենտրոններում
բ) Ատոմային սուզանավերում
գ) Բիլիբինոյի ԱԷԿ-ում
դ) Ատոմային սառցահատ նավատորմի ամենանոր ռեակտորներում
դ) Նրանք չէն հասցրել կուտակելու այդքան շատ շահագործման ժամանակ։
6. ՌԻՏՄ-200Ն ռեակտորներով քանի՞ բլոկ կկառուցի «Ռոսատոմ»-ը Ուզբեկստանում։
ա) 2
բ) 3
գ) 4
դ) 0
դ) 8
7. Որքա՞ն հաճախ է նախատեսվում փոխարինել ՌԻՏՄ-200Ս ռեակտորներում լողացող էներգաբլոկների միջուկային վառելիքը։
ա) ՏԱրեկան
բ) Յուրաքանչյուր 2 տարին մեկ
գ) Յուրաքանչյուր 3 տարին մեկ
դ) Յուրաքանչյուր 5 տարին մեկ
ե) Յուրաքանչյուր 10 տարին մեկ
8. Ի՞նչ տեսակի ջերմակրիչով ռեակտորային կայանք չի մշակում «Ռոսատոմը» ՓՀԱԿ-ի համար։
ա) Ծանր ջուր
բ) Կապար-բիսմութ
գ) Հելիում
դ) Թեթև ջուր
դ) Կապար
9. Ի՞նչ տեսակի ռեակտոր է օգտագործվում ԲՐԵՍՏ-OԴ-300 նախագծում, որը ՄԱԳԱՏԷ-ի դասակարգմամբ դասվում է ցածր հզորության ռեակտորին։
ա) Ջրա-ջրային՝ ճնշման տակ (ՋՋԷՌ)
բ) Եռացող ռեակտոր (BWR)
գ) Գազահովացվող ռեակտոր (HTGR)
դ) Նատրիումային ջերմակրիչով արագ նեյտրոնային ռեակտոր
դ) Կապարե ջերմակրիչով արագ նեյտրոնային ռեակտոր
10. ՓՀԱԿ-ի ո՞ր առավելությունն է հատկապես կարևոր մեկուսացված և դժվարամատչելի տարածքներում սպառողների համար։
ա) Բարձր գործարանային պատրաստվածություն
բ) Կոմպակտություն
գ) Արտանետումների բացակայություն
դ) Կայուն արտադրողականություն և կլիմայական ու եղանակային տատանումների նկատմամբ դիմադրողականություն
դ) Վերը նշված բոլորը

Ճիշտ պատասխաններ՝
1. «Ակադեմիկ Լոմոնոսով»։ «Ակադեմիկ Լոմոնոսով» լողացող էներգաբլոկը՝ աշխարհի միակ գործող լողացող ատոմային ջերմաէլեկտրրակայանն է։ Այն գտնվում է Պևեկ նավահանգստում՝ Ռուսաստանի ամենահյուսիսային քաղաքում, որը գտնվում է Արկտիկական շրջանից վերև՝ հավերժական սառցակալած գոտում։ Կայանը կոչվել է մեծ ռուս գիտնական, ակադեմիկոս Միխայիլ Վասիլիի Լոմոնոսովի անունով։ Այն առաջին անգամ միացվել է ցանցին 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։
2. ԿԼՏ-40Ս։ «Ակադեմիկ Լոմոնոսով»-ը հագեցած է երկու ԿԼՏ-40Ս ռեակտորներով՝ ճնշման տակ գտնվող ջրա-ջրային ռեակտորներով։ Դրանք շարունակում և զարգացնում են ԿԼՏ ռեակտորային կայանքների շարքը «Սևմորպուտ» թեթև կրիչի վրա և ԿԼՏ-40Մ-ը՝ «Թայմիր» և «Վայգաչ» ատոմային սառցահատների վրա։
3. 70 ՄՎտ։ Երկու ԿԼՏ-40Ս ռեակտորային կայանք կարող է արտադրել 70 ՄՎտ էլեկտրաէներգիա՝ անվանական ռեժիմով ցանցին մատակարարելու համար և մինչև 50 Գկալ/ժ ջերմային էներգիա՝ շրջանային ջեռուցման ջուրը տաքացնելու համար։ Սա բավարար է մոտավորապես 100,000 մարդու էլեկտրաէներգիայով ապահովելու համար։
4. Շելֆ։ «Ռոսատոմը» մշակում է «Շելֆ-Մ» նախագիծը՝ փոքր հզորության ռեակտորային կայանք (մոտավորապես 10 ՄՎտ)՝ հեռավոր շրջանները, այդ թվում՝ ծովային հարթակները և ծովափնյա օբյեկտները էլեկտրաէներգիայով ապահովելու համար։
5. Ատոմային սառցահատների նավատորմի ամենաժամանակակից ռեակտորների վրա։ 22220 նախագծի բոլոր նորագույն ատոմային սառցահատները հագեցած են ՌԻՏՄ-200 ռեակտորներով։ Այս տեխնոլոգիան ապացուցել է իր բարձր արդյունավետությունը և անվտանգությունը կյանքի ցիկլի բոլոր փուլերում։
6. Երկու բլոկ։ Այս տարվա մարտին «Ռոսատոմը» և «Ուզատոմը» ստորագրեցին պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, որը նախատեսում է ԱԷԿ-ի նոր, ինտեգրված կոնֆիգուրացիա։ Նախագիծը կներառի երկու բարձր հզորության բլոկ՝ հիմնված ՋՋԷՌ-1000 ռեակտորների վրա և երկու էներգաբլոկ՝ ՌԻՏՄ-200Ն ռեակտորներով, որոնցից յուրաքանչյուրը 55 ՄՎտ հզորությամբ է։ Երբ ատոմակայանը հասնի լիարժեք հզորության, այն տարեկան կարտադրի մոտավորապես 17.2 միլիարդ կՎտ/ժ, ապահովելով Ուզբեկստանի ընդհանուր էներգիայի սպառման մինչև 14%-ը։
7. Յուրաքանչյուր հինգ տարին մեկ։ Ակտիվ գոտին կկարողանա գործել մինչև հինգ տարի առանց վերալիցքավորման: Տեղում միջուկային վառելիքի հետ կապված որևէ գործողություն չի կատարվի. բոլոր գործողությունները կիրականացվեն հատուկ ձեռնարկությունում:
8. Ծանր ջուր։ «Ռոսատոմը» մշակում է ռեակտորներ՝ օգտագործելով թեթև ջուր, կապար, կապար-բիսմութ և հելիում որպես ջերմակրիչներ։
9. Կապարե ջերմակրիչով արագ նեյտրոնային ռեակտոր։ ԲՐԵՍՏ-ՕԴ-300-ը՝ արագ նեյտրոններով նորարարական ռեակտոր է, որն օգտագործում է կապարը որպես ջերմակրիչ։ Նախագիծը իրականացնում է բնական անվտանգության և փակ միջուկային վառելիքային ցիկլի հայեցակարգը։
10. Վերը նշված բոլորը։ ՓՀԱԿ-երը ունեն մի քանի կարևոր առավելություններ ավանդական ատոմակայանների համեմատ․ գործարանային բարձր պատրաստվածություն, կոմպակտ չափսեր, վնասակար արտանետումների բացակայություն և էներգիայի կայուն մատակարարում։ Այս կայաններում էներգիայի արտադրությունը անկախ է կլիմայից և տարվա եղանակից։

