«Արագների» ցուցադրություն
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#302Հունիսի 2026

«Արագների» ցուցադրություն

վերադառնալ բովանդակությանը

«Ռոսատոմ»-ի գիտնականներն ու ղեկավարները մասնակցել են ՄԱԳԱՏԷ-ի՝ արագ ռեակտորներին և դրանց հետ կապված վառելիքային ցիկլերին նվիրված միջազգային FR-26 համաժողովին, որը տեղի է ունեցել Չինաստանում մայիսի 18–21-ը։ Ռուսաստանցի ատոմագործները ներկայացրել են ապագայի ատոմային էներգետիկայում արագ ռեակտորների ոլորտի իրենց հայեցակարգերն ու մշակումները։

Համաժողովը նմանատիպ միջոցառումների շարքի հինգերորդն էր, որի կարգախոսն էր՝ «Նորարարություններից դեպի կիրառություն»։ Մասնակիցներին ողջունել է համաժողովի պատվավոր նախագահը, «Ռոսատոմ»-ի «Ճեղքում» նախագծային ուղղության գիտական ղեկավար Եվգենի Ադամովը։ «Այսօր IV սերնդի միջուկային էներգետիկ տեխնոլոգիաների ստեղծման առաջատարներն են Ռուսաստանն ու Չինաստանը, և այն փաստը, որ ՄԱԳԱՏԷ-ի արագ ռեակտորներին նվիրված հինգ համաժողովներից երկուսն անցկացվել են հենց այս երկրներում՝ դրա օրինաչափ ճանաչումն է», — նշեց նա։

Եվգենի Ադամովը նաև հիշեցրել է համաշխարհային ատոմային արդյունաբերության առջև ծառացած մարտահրավերների մասին։ Դրանց թվում են՝ ուրանի աճող դեֆիցիտը, դրա էներգետիկ ներուժի ոչ լիարժեք օգտագործումը, օգագորցված միջուկային վառելիքի խնդրի լուխման հետաձգումը, չտարածումը և ոչ բոլորին ակնհայտ ատոմային գեներացիայի մրցունակությունը։

IV սերունդը ընտրում է արագներին

Եվգենի Ադամովի խոսքով՝ այս մարտահրավերներին կարող է պատասխանել արագ նեյտրոններով ռեակտորների վրա հիմնված նոր ատոմային տեխնոլոգիական հարթակը։ Այդպիսի համակարգ է ստեղծվում Սևերսկ քաղաքում «Ճեղքում» նախագծի շրջանակներում։ Այստեղ կառուցվում է փորձարարական-ցուցադրական էներգետիկ համալիր (ՓՑԷՀ)՝ ԲՐԵՍՏ-ՕԴ-300 ռեակտորային կայանքով, որը գործում է կապարային ջերմակիրով, ինչպես նաև վառելիքի արտադրության, վերամշակման և օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման համալիր։

IV սերնդի համակարգերի՝ արագ ռեակտորների և փակ միջուկային վառելիքային ցիկլի հիման վրա ատոմային էներգետիկայի գրավչությունն ու կայուն համաշխարհային էներգամատակարարմանը դրա ներդրումը հազարամյակների համար մեծացնելու հնարավորության մասին խոսել է նաև «Ռոսատոմ»-ի նոր ատոմային արտադրանքների զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լոկշինը։ «Փակ վառելիքային ցիկլով արագ նեյտրոնային ռեակտորները ոչ միայն ատոմային էներգետիկայի արդյունավետության բարձրացման միջոց են, այլև դրա երկարաժամկետ գոյության պայմանը», — ընդգծել է նա։

Ռուսաստանը՝ երկար տարիներ առաջատար է արագ ռեակտորների տեխնոլոգիաների ոլորտում։ 1980 թվականից Բելոյարսկի ԱԷԿ-ում շահագործվում է № 3 բլոկը՝ ԲՆ-600 արագ նեյտրոնային ռեակտորով։ Այն օգտագործվում է ոչ միայն էլեկտրաէներգիայի անվտանգ արտադրության, այլև վառելիքի հետազոտությունների համար։ 2015 թվականից էքներգահամակարգում գործում է նաև Բելոյարսկի ԱԷԿ-ի № 4 բլոկը՝ ԲՆ-800 ռեակտորով։ Այսօր այն աշխարհում միակ առևտրային բլոկ է, որն աշխատում է խառը ուրան-պլուտոնիումային MOX վառելիքով։ Այն նույնպես օգտագործվում է նոր տեսակի վառելիքների հետազոտության համար, որոնք անհրաժեշտ են այդ թվում միջուկային վառելիքային ցիկլի փակման նպատակով։

Բելոյարսկի ԱԷԿ-ում արագ ռեակտորներով նոր էներգաբլոկների կառուցումը կշարունակվի։ Ներկայում նախապատրաստվում է ԲՆ-1200 ռեակտորով հինգերորդ բլոկի շինարարությունը։ Ընդհանուր առմամբ, համաձայն  մինչև 2042 թվականը էլեկտրաէներգետիկայի տեղակայման Գլծավոր հատակագծի Ռուսաստանում նախատեսվում է կառուցել արագ ռեակտորներով ինը էներգաբլոկ։

«Մինորային» վառելիք

Զուգահեռաբար «Ռոսատոմ»-ը մշակում է IV սերնդի համակարգերի համար նախատեսված վառելիք։ Ապրիլին Բելոյարսկի ԱԷԿ-ի 4-րդ բլոկում ավարտվել է աշխարհում առաջին փորձարարա-արդյունաբերական ծրագիրը, որի ընթացքում փորձարկվել է ուրան-պլուտոնիումային MOX վառելիք՝ մինորային ակտինիդների հավելումով՝ օգտագործված միջուկային վառելիքում պարունակվող առավել ռադիոթունավոր և երկարակյաց ունեցող արհեստական տրանսուրանային տարրերն են։ Առաջին հերթին խոսքը նեպտունիումի, ամերիցիումի և կյուրիումի մասին է։ Արագ ռեակտորներում դրանց այրումը կարող է զգալիորեն կրճատել օգտագործված վառելիքի պահպանման ժամկետներն ու խորքային երկրաբանական թաղման ենթակա թափոնների ծավալը։

«Մինորային ակտինիդների այրումը ռեակտորում մեկանգամյա փորձ չէ, այլ երկարաժամկետ ռազմավարություն։ Նախքան այս լուծումը արդյունաբերական մասշտաբով կիրառելը, մենք ցույց ենք տալիս տեխնոլոգիական հնարավորությունը, որ այդ գաղափարն աշխատում է», — նշել է ՏՎԷԼ ընկերության գիտատեխնիկական գործունեության գծով ավագ փոխնախագահ Ալեքսանդր Ուգրյումովը։

Հաջորդ փուլում ՏՎԷԼ-ի մասնագետները նախատեսում են մեծացնել մինորային ակտինիդների պարունակությունը MOX վառելիքով փորձնական հավաքակազմերում, դրանք ներառել նաև արագ ռեակտորների համար նախատեսված նիտրիդային ՍՆՈՒՊ-վառելիքում, ինչպես նաև փորձարկել հետերոգեն այրմումը։ Այդ դեպքում մինորային ակտինիդները չեն խառնվում ուրան-պլուտոնիումային վառելիքին, այլ տեղադրվում են առանձին վառելիքային տարրերում կամ հավաքակազմերում, որոնք տեղադրվելու են ռեակտորի որոշակի գոտիներում։

Մինորային ակտինիդների այրման տեխնոլոգիան արդյունաբերական ծավալներով մշակելու և փորձարկելու նպատակով Ժելեզնոգորսկում գտնվող Լեռնաքիմիական կոմբինատում (որը մտնում է «Ռոսատոմ»-ի կազմի մեջ) նախատեսվում է կառուցել հետազոտական հեղուկաղային ռեակտոր։