Vietnam Embraces Atoms
back to contentsՌուսաստանը և Վիետնամը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ԱԷԿ կառուցելու վերաբերյալ: «Ռոսատոմ միջազգային ցանց» մասնավոր հաստատության Վիետնամի գրասենյակի տնօրեն Դմիտրի Ռասպոպինը պատմում է, թե ինչով է պայմանավորված ատոմի նկատմամբ ուշադրությունը և որտեղ կարող են օգնել «Ռոսատոմի» տեխնոլոգիաները:
Մարտի 23-ին, Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Տինի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը և Վիետնամի կառավարության գրասենյակի գլխավոր նախարար Չան Վան Շոնը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել Վիետնամում «Նինհթհուան-1» ատոմակայանի կառուցման գործում համագործակցության վերաբերյալ:
Վիետնամի էներգետիկան՝ երկրորդ ամենամեծ էներգետիկ հզորությունը ԱՍԵԱՆ երկրների շարքում: Այն արագ զարգանում է, բայց իրավիճակը չափազանց լարված է: Ցանցերը գերծանրաբեռնված են, կա մեծ կախվածություն անկայուն վերականգնվող էներգիայի աղբյուրներից, և հզորությունների պակաս է առաջանում պիկային սպառման ժամանակ: Երկրի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար: Այսպիսով, 2025 թվականին 260 ցանցային նախագծերի շրջանակներում շահագործման է հանձնվել 3900 կիլոմետր էլեկտրահաղորդման գիծ: Վիետնամի ազգային էներգետիկ զարգացման ծրագրի (PDP8, 2021–2030 թվականները ընդգրկող ծրագիր՝ մինչև 2050 թվականը տեսլականով) անցյալ տարի ընդունված փոփոխությունները նախատեսում են մինչև 130 միլիարդ դոլարի ներդրումներ մինչև 2030 թվականը։
Արդյունաբերական սպառման ինդեքսը կազմում է մոտավորապես 12%, և էլեկտրաէներգիայի պահանջարկը գնալով գերազանցում է առաջարկը: Միևնույն ժամանակ, ՀՆԱ-ի աճը գերազանցում է տարածաշրջանի բոլոր երկրների աճը՝ տարեկան մոտավորապես 7-8%, ինչը նշանակում է, որ էլեկտրաէներգիայի պահանջարկը կրկնապատկվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ: Ներկայիս 80 ԳՎտ հզորությունը խիստ անբավարար է բոլոր կարիքները բավարարելու և Վիետնամի ռազմավարական նպատակները իրականացնելու համար։
Հյուսիսային շրջաններն ունեն էլեկտրաէներգիայի ամենամեծ խնդիրները՝ մատակարարման ընդհատումներով և հաճախակի անջատումներով: Էլեկտրաէներգիա արտադրող EVN ընկերությունը աստիճանաբար ներդնում է մարտկոցային էներգիայի կուտակման համակարգ (BESS – Battery Energy Storage System)՝ իրավիճակը կայունացնելու համար, բայց խնդրում է տնային տնտեսություններին և արդյունաբերական ձեռնարկություններին հորդորում է սպառել խնայողաբար:
Ատոմային առավելություններ
Ատոմային էներգետիկան՝ առաջին հերթին մաքուր և կայուն բազային արտադրություն է, որը նվազագույնի հասցնում էլեկտրաէներգիայի անջատումների ռիսկը: Ատոմակայանները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա առօրյա կարիքների համար (լուսավորություն, կենցաղային տեխնիկա, էլեկտրական տրանսպորտային միջոցներ): Ավելին, ատոմակայանները կնվազեցնեն կախվածությունը ներմուծվող ածխից և գազից և կբարելավեն շրջակա միջավայրը: Սա հատկապես կարևոր է գյուղական վայրերի և զարգացող քաղաքների համար, որտեղ ածխային ՋԵԿ-երը աղտոտում են օդը:
Ատոմային էներգետիկան նաև կաջակցի Վիետնամի արտահանման վրա կենտրոնացած արդյունաբերություններին (էլեկտրոնիկա, տեքստիլ, գյուղատնտեսություն), օրինակ՝ Samsung, Intel, Nike և այլ ընկերություններին, որոնք վաղուց միլիարդավոր դոլարներ են ներդրել Վիետնամում արտադրության մեջ: Կայուն արտադրությունը կնպաստի նավթաքիմիական և այլ ծանր արդյունաբերության այլ ոլորտների զարգացմանը: Էներգիայով լավ ապահովված, դիվերսիֆիկացված արդյունաբերությունը կամրապնդի տնտեսության մրցունակությունը: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ էներգետիկայում և դրա հարակից ոլորտներում աշխատատեղերի մասին:
Ատոմային էներգետիկան կնպաստի նոր տեխնոլոգիական մոդելի անցմանը: Վիետնամը ակտիվորեն ներդրումներ է ներգրավում տվյալների կենտրոններում. Google-ը, Amazon-ը, Microsoft-ը, ինչպես նաև խոշոր տեղական ընկերությունները, ինչպիսիք են Viettel-ը, FPT-ն և CMC-ն, այստեղ կառուցում են կենտրոններ՝ շինարարության ցածր ծախսերի և արագ զարգացող շուկայի շնորհիվ: Դրանց անհրաժեշտ է կայուն, ցածր ածխածնային էներգիայի մեծ ծավալներ: Ատոմային էներգետիկան, մասնավորապես, ՓՀԱԿ-երը՝ նման աղբյուր իդեալական տարբերակ է, և շատ խաղացողներ արդեն լրջորեն դիտարկում են այն:
Ատոմային տեխնոլոգիաները նաև խթանում են գիտական հետազոտություններն ու զարգացումները և օգտագործվում են ռադիոդեղագործական արտադրանքի արտադրության, գյուղատնտեսության (սննդի ճառագայթային վերամշակում) և շրջակա միջավայրի պաշտպանության մեջ: Երկարաժամկետ հեռանկարում այս ամենը թույլ կտա Վիետնամին դառնալ կանաչ և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար:
Քաղաքական աջակցություն
Աճող պակասի համատեքստում ատոմը կարևոր դեր է խաղում էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացման և երկարաժամկետ էներգետիկ անվտանգության ապահովման գործում: 2016 թվականին սկսված դադարից հետո երկիրը վերսկսեց իր միջուկային ծրագիրը 2024 թվականին: Այն ինտեգրված է թարմացված PDP8-ում: 2026 թվականի մարտի 18-ին Վիետնամի կառավարությունը հաստատեց «Մինչև 2035 թվականը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման զարգացման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը տեսլականով»: Ռազմավարությունում նշվում է, որ ատոմային էներգետիկան՝ երկրի երկարաժամկետ զարգացման առանցքային ոլորտներից մեկն է, որը նպատակաուղղված է տեխնոլոգիական անկախության բարձրացմանը, արդյունաբերության արդիականացմանը և բնակչության կյանքի որակի բարելավմանը:

«Նինհթհուան-1» ԱԷԿ-ը (նույն անունով նահանգում) նախատեսվում է ավարտել մինչև 2035 թվականը: Ռուսաստանի և Վիետնամի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև համագործակցության պայմաններն ու հիմնական ուղղությունները՝ 2400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով երկբլոկ ատոմակայան կառուցելու նախագծի շրջանակներում: Որպես հենակետային նախագիծ ընտրվել է Լենինգրադի ԱԷԿ-2-ը (էներգաբլոկներ № 1 և № 2): Փաստաթուղթը ստեղծում է կայանի կառուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակը և սահմանում է ռուս-վիետնամական համագործակցության վեկտորը միջուկային ոլորտում առաջիկա տասնամյակների համար:
Մինչև 2050 թվականը նախատեսվում է լրացուցիչ 8 ԳՎտ ատոմային հզորություն, այդ թվում՝ ՓՀԱԿ-երի հաշվին: Ատոմային էներգետիկան դիրքավորվում է որպես «կանաչ» աղբյուր՝ CO2 արտանետումները կրճատելու և մինչև 2050 թվականը ածխածնային չեզոքության հասնելու համար, ինչը այն դարձնում է երկրի համար ռազմավարական առաջնահերթություն։
Ատոմային էներգետիկան վայելում է ուժեղ քաղաքական աջակցություն: Ֆամ Մին Թինը գլխավորում է Ատոմակայանների կառավարման կոմիտեն: Նա բազմիցս հայտարարել է, որ «Նինհթհուան-1» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը՝ ռազմավարական նշանակության ազգային առաջնահերթություն է։
Վիետնամի կոմունիստական կուսակցության ղեկավարությունը ի դեմս գլխավոր քարտուղար Տո Լամի, նույնպես աջակցում է ատոմային էներգիային: Քաղբյուրոն, բանաձևերի և հրամանագրերի միջոցով, խրախուսում է ատոմային էներգետիկայի արագացված ներդրումը: Ազգային ժողովը հաստատել է Նինհթհուան-1 և -2 ԱԷԿ նախագծերի վերսկսումը և ընդունել է Ատոմային էներգիայի մասին նոր օրենք, որը ուժի մեջ է մտել 2026 թվականին:
Հանրային աջակցություն
Վիետնամի բնակչության վերաբերմունքը ատոմային էներգետիկայի նկատմամբ տատանվում է կասկածամտա-չեզոքից մինչև պասիվ ընդունում: Դեռ նկատելի է Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարից հետո առաջացած վախերի ազդեցությունը։ Այնուամենայնիվ, լուրջ բողոքներ չկան:
Կառավարությունը հանրայնացնում է ատոմային տեխնոլոգիաները: Երրորդ տարին է, ինչ այն ակտիվորեն տեղեկացնում է երկրի, մասնավորապես՝ Նինհթհուան նահանգի բնակիչներին ատոմակայանների անվտանգության և դրանց օգուտների մասին: Վիետնամի Գիտության նախարարությունը և Արդյունաբերության և առևտրի նախարարությունները, EVN էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունը, ինչպես նաև Նինհթհուան և Խանհ Հոա նահանգների ժողովրդական կոմիտեների ղեկավարությունը լրատվամիջոցներում հրապարակում են նյութեր և մշակում են առցանց ռեսուրսներ՝ նվիրված միջուկային տեխնոլոգիաներին։ Անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ Վինատոմ ատոմային էներգիայի ինստիտուտի կողմից կազմակերպված միջուկային գիտության և տեխնոլոգիաների ազգային կոնֆերանս VINANST-16-ը, Գիտության և Ատոմի օրերի փառատոները (Ռոսատոմի և Ռուսական տան համատեղ նախագծեր), Պետկրպորացիայի կողմից անմիջականորեն կազմակերպված Global Atomic Quiz և Hackatom: Ստորագրման եզրափակիչ փուլում է գտնվում Վիետնամում ԱԷԿ կառուցելու մասիին միջկառավարական համաձայնագրի նախագիծը, և աշխատանքներ են տարվում Դոնգ Նայի նահանգում միջուկային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի իրագործելիության ուսումնասիրության փուլերի իրականացման ուղղությամբ։
Ռուսաստանյան հնարավորություններ
Վիետնամը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նորարարական ռադիոդեղագործական միջոցների, նոր նյութերի և հավելանյութերի արտադրության նկատմամբ: Վերջիններս անհրաժեշտ են նավթի և գազի արդյունաբերության, նավաշինության, էներգետիկայի և բժշկության ոլորտներում: Վիետնամցի գործընկերները հետաքրքրված են էներգիայի կուտակման տեխնոլոգիաների զարգացմամբ և հողմաէներգետիկայի ոլորտում փակ ցիկլի տեխնոլոգիական շղթայի ստեղծմամբ, ներառյալ հողմային տուրբինների համար մագնիսների արտադրությունը: Հետաքրքրության այլ ոլորտներից են տվյալների կենտրոնների զարգացումը, թվային երկվորյակները և վաասարքերը միջուկային և էներգետիկ արդյունաբերության համար, լոգիստիկան և շրջակա միջավայրի լուծումները՝ հաշվի առնելով տարբեր նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, օդի որակի և թափոնների կառավարման հետ կապված բարդ իրավիճակը: «Ռոսատոմ»-ը պատրաստ է կիսվել իր փորձով վիետնամցի գործընկերների հետ այս բոլոր ուղղություններում, քանի որ այս փորձն ու կոմպետենցիաները ընկերությունում լայնորեն ներկայացված են:
Կրթական առաջընթաց
Տնտեսական աճը խթանելու համար Վիետնամը բարեփոխում է իր կրթական համակարգը: 2026 թվականի հունվարի 1-ից օրենքներում կատարված փոփոխությունները բարձրացրել են ուսուցիչների աշխատավարձերը և ներդրել դասագրքերի միասնական հավաքածու: Դպրոցների 90%-ը հագեցած է ինտերնետով, իսկ մոտակա նպատակը՝ 100%-ն է: «Մասնագիտական միջնակարգ դպրոցները» դարձել են մասնագիտական կրթության համակարգի մաս: Այնտեղ կարելի է սովորել 3-4 տարի՝ կրթսեր միջնակարգ դպրոցից (9-րդ դասարան) հետո կամ 1-2 տարի՝ ավագ դպրոցից (12-րդ դասարան) հետո՝ համատեղելով ընդհանուր կրթությունը գործնական մասնագիտական ուսուցման հետ:
Երեխաների մոտ 98%-ը հաճախում է տարրական և միջնակարգ դպրոցներ, և ինչպես ցույց են վարկանիշները, լավ են սովորում:
Սակայն, կան խնդիրներ. քաղաքային և գյուղական կրթության որակի զգալի տարբերություն, Վիետնամի որոշ նահանգներում գերակշռում են հնացած ուսուցման մեթոդները, և կա որակյալ ուսուցիչների պակաս:
Ռուսաստանյան ԲՈՒՀ-երի հետ համատեղ
Ռուսաստանյան տեխնիկական համալսարանների հետ համագործակցությունը դինամիկ զարգանում է: 2026 թվականը հայտարարվել է Ռուս-վիետնամական գիտության և կրթության տարի: Ռոսատոմը և նրա առաջատար համալսարանները ակտիվորեն ներգրավված են այս գործունեությանը: Օրինակ, ավելի քան 400 վիետնամցի մասնագետ արդեն վերապատրաստվել են միջուկային ֆիզիկայի և ռեակտորաշինության մասնագիտություններով ՄԷԻ-ում և ՄԻՖԻ-ում: Գործում է ստաժավորման ծրագիր, և աշխատում են Hanoi University of Science and Technology (HUST) հետ համատեղ լաբորատորիաներ: Մեկ այլ օրինակ. Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանը (ՏՊՀ), Ռոսատոմի հետ համագործակցությամբ, այս տարվա փետրվարին անցկացրեց «Կարիերայի օր» վիետնամցի շրջանավարտների համար: Ռուս-վիետնամական գիտության և կրթության շրջանակներում ՏՊՀ-ն նախատեսում է բացել նոր լաբորատորիաներ և դասընթացներ կայուն էներգետիկայի վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում կլինեն ատոմակայանների, Միջուկային գիտության և տեխնոլոգիայի կենտրոնի և տվյալների կենտրոնների համար տեխնիկական մասնագետների պատրաստումը:
Համաձայն ավանդույթի
Ինչպես շատ ասիական երկրներում, վիետնամցիները խուսափում են միանշանակ ձևակերպումներից: «Այո»-ն կարող է նշանակել «գուցե, եթե մենք վստահություն կառուցենք»: Պարզ «ոչ»-ը հազվադեպ է. ավելի հաճախ կլսեք «դա բարդ է» կամ «մենք կմտածենք այդ ուղղությամբ»: Հետևաբար, կարևոր է կարողանալ կարդալ տողերի արանքում, խուսափել գործընկերոջ հետ ուղղակի բախումից՝ «դեմքը կորցնելուց» խուսափելու համար, և ունենալ զգալի համբերություն և հարգանք գործընկերների տեղական մշակութային զգայունության նկատմամբ։
Արդյունքում, հաղորդակցությունները դանդաղ են, քանի որ գործընթացը ոչ պակաս կարևոր է, քան արդյունքը, վստահություն ձևավորելու համար անհրաժեշտ է մեկից ավելի հանդիպում: Բանակցություններից հետո, ճաշի կամ ընթրիքի ժամանակ ոչ պաշտոնական հաղորդակցությունը պարտադիր է:
Գործարար մշակույթը ներառում է փոքրիկ հուշանվերներ ողջույնի հանդիպումների և հատուկ առիթների ժամանակ: Էթիկետի մեկ այլ կարևոր բաղադրիչ է՝ մեծահասակների նկատմամբ հարգանքի ցուցաբերում, նույնիսկ եթե նրանք ցածր կարգավիճակ ունեն: Հարգանքի փոքր, բայց իմաստալից ժեստեր. այցեքարտերը պետք է մատուցվեն երկու ձեռքով, իսկ ստանալուց հետո անմիջապես կողմ չդնել, այլ ուշադիր զննել՝ որպես հարգանքի նշան:
Վիետնամցիները սնահավատ են թվերի հարցում: 4-ը և 13-ը անհաջողակ են, հաճախ բացակայում են շենքերի հարկերի համարներից և ինքնաթիռների շարքերից: Մյուս կողմից, 6-ը և 8-ը՝ հաջոակ են: Յոթերորդ լուսնային ամիսը (սովորաբար հուլիս) համարվում է անհաջողակ, ուստի վիետնամցիները փորձում են խուսափել կարևոր գործարքներից և խոշոր գնումներից այս ժամանակահատվածում: Սա արժե հաշվի առնել հանդիպումները նախապատրաստելիս կամ վիետնամցի գործընկերների հետ համաձայնագրեր կնքելիս:

