«Ասիական շուկաները մեզ են սպասում»
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#281Հոկտեմբերի 2024

«Ասիական շուկաները մեզ են սպասում»

վերադառնալ բովանդակությանը

Սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած Արևելյան տնտեսական համաժողովում Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը խոսել է ասիական երկրների հետ համագործակցության և Հյուսիսային ծովային երթուղու լոգիստիկայի զարգացման հեռանկարների մասին։

9-րդ անգամ անցկացվող ԱՏՀ-ի նպատակներն են` ամրապնդել կապերը ռուսական և միջազգային հանրության միջև, ինչպես նաև նպաստել Հեռավոր Արևելքի զարգացմանը: Այս տարի համաժողով են ժամանել ավելի քան 7 հազար հյուրեր 75 երկրից, ստորագրվել է ավելի քան 300 համաձայնագիր։

«Մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում Ասիայում», – վստահեցրեց Ալեքսեյ Լիխաչովը՝ ելույթ ունենալով համաժողովում։ Որպես օրինակ նա նշեց ԱՏՀ-ի առաջին օրերին տեղի ունեցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մոնղոլիա։ «Այնտեղ մենք ևս մեկ անգամ զգացինք ոչ միայն տեխնոլոգիաների և նախագծերի նկատմամբ հետաքրքրություն՝ սկսած ուրանի արդյունահանումից մինչև ատոմակայանների ստեղծում, այլև մեր գործընկերների վստահության բարձր մակարդակը: Ատոմային տեխնոլոգիաները կարող են նոր մակարդակի բարձրացնել մեր երկկողմ հարաբերությունները Մոնղոլիայի հետ»,- վստահ է Ռոսատոմի ղեկավարը։ Երկրի համար փոքր հզորության ատոմակայանի (ՓՀԱԿ) տեխնիկական նախագիծը գրեթե հաստատվել է։ Ենթադրվում է, որ այն կկառուցվի Նոր Խարխորում քաղաքին էներգիա մատակարարելու համար, որը Մոնղոլիայի իշխանությունները մտադիր են ստեղծել Չինգիզ Խանի ժամանակների հնագույն մայրաքաղաքի տեղում։

Ռոսատոմը մեծ ծրագրեր ունի նաև Չինաստանի, Հնդկաստանի և Բանգլադեշի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ «Որպես կանոն, մենք վեց–յոթ տարին մեկ համակարգային համաձայնագրեր ենք կնքում, որոնք ներառում են փոխշահավետ պարամետրեր։ Մեր կողմից դրանք ատոմակայանների, սարքավորումների, վառելիքի մատակարարումներ են։ Գործընկերների կողմից՝  Ռոսատոմի ներգրավումն է նոր տեխնոլոգիական մշակումների և որոշակի լուծումների տեղայնացման մեջ: Եվ մենք գտնում ենք հավասարակշռությունը: Այս երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի հետ մենք հասկանում ենք այսօրվա ճանապարհային քարտեզը և պատրաստում այն ​​վաղվա համար»,- ասել է Ալեքսեյ Լիխաչովը։

Բազմաթիվ երկրների հետ բանակցություններ են տարվում ատոմային արդյունաբերության ստեղծման շուրջ։ Դրանք են, օրինակ, Թաիլանդը, Ֆիլիպինները, Մյանման։ «Կգա ժամանա, և մենք միջկառավարական համաձայնագրերից կանցնենք պայմանագրային ձևաչափի»,- վստահություն է հայտնել Ալեքսեյ Լիխաչովը։ Հիմնականում այս երկրները հետաքրքրություն են ցուցաբերում փոքր հզորության հանդեպ, ինչպես ցամաքային, այնպես էլ լողացող կատարմամբ, քանի որ դրանք գտնվում են կղզիներում կամ ունեն երկար ծովափնյա գիծ: Լողացող լուծումները չափազանց գրավիչ են պոտենցիալ պատվիրատուների համար, քանի որ թույլ են տալիս խնայել ենթակառուցվածքների վրա: Բացի այդ, լողացող ատոմակայանների վառելիքային ցիկլը մոտ 10 տարի է։ «Սա երկարաժամկետ ատոմային մարտկոց է»,- պարզաբանել է Ռոսատոմի ղեկավարը։

Աճում է երիտասարդների ներգրավվածությունը ռուսաստանյան ատոմային նախագծերում, ընթացքի մեջ է կադրերի վերապատրաստման, կրթության և մասնագիտական ​​որակավորման գործընթացը։ Այլ երկրներից շատ երիտասարդներ սովորում են ռուսական բուհերում՝ Ռոսատոմի քվոտաներով։ «Նույնիսկ այն երկրներում, որտեղ միջուկային սերմը դեռ չի ծլել, արդեն ձևավորվում է միջուկային էլիտա։ Հայտնի են փաստեր, երբ Բանգլադեշում աշխատում են մասնագետներ Մյանմայից, իսկ մասնագետներ Բանգլադեծից ներգրավված են մեր թուրքական նախագծերում»,- ասաց Ալեքսեյ Լիխաչովը։

«Չնայած Ռուսաստանին համաշխարհային շուկաներից կտրելու բոլոր փորձերին, ասիական շուկաները մեզ սպասում են։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք ապահովել այս շուկաների զարգացման որակյալ մակարդակ, և որ ամենակարևորն է, այս երկրներ բերել տեխնոլոգիական կառուցվածքի նոր որակ։ Համապարփակ լուծման՝ ատոմային արդյունաբերության ստեղծման միջոցով ձեռք է բերվում տնտեսագիտության, կրթության, բժշկության, գիտական ​​գործունեության և գյուղատնտեսության որակապես նոր մակարդակ»,- ամփոփեց Ալեքսեյ Լիխաչովը։

Մեծ ՀԾԵ

Ռոսատոմի ղեկավարը ներկայացրել է նաև պետկորպորացիայի ռազմավարությունը Մեծ հյուսիսային ծովային երթուղու (ՄՀԾԵ) զարգացման համար։ Սա առևտրային ճանապարհ է Հեռավոր Արևելքի նավահանգիստներից դեպի Կալինինգրադ և Սանկտ Պետերբուրգ։ Նավահանգստային հզորությունների ավելացումը և ենթակառուցվածքների զարգացումը կօգնեն լուծել երեք խնդիր։

Առաջինը՝ ապահովել անխափան բեռնափոխադրումներով Ռուսաստանի կապվածությունը։ Երկրորդը՝ արտահանմանն ուղղված արկտիկական նախագծերին աջակցությունն է։ Ասիական և արևելյան ասիական շուկաները հետաքրքրված են Արկտիկայում արդյունահանվող էներգետիկ ռեսուրսներով և մետաղներով: «Ներկայումս մեր հանքարդյունաբերական նախագծերը գտնվում են խիստ պատժամիջոցների տակ։ Երբեմն մենք արձանագրում ենք առաքումների աճի տեմպի նվազում։ Բայց շատ ակտիվ աշխատանք է տարվում, մենք արդեն տեսնում ենք վերադարձ նախկին աճի տեմպերին»,- ասաց Ռոսատոմի ղեկավարը։ Երրորդ խնդիրը՝ միջազգային կոնտեյներային տարանցումն է։

«Երեք գործառույթները փոխլրացնող կերպով համընկնում են։ Մի կողմից՝ մենք կազմակերպում ենք նավարկություն ամբողջ տարվա ընթացքում՝ օգտագործելով ժամանակակից միջուկային սառցահատների անընդհատ աճող նավատորմը: Մյուս կողմից, մի քանի տարի արդյունավետ աշխատում է Հյուսիսային ծովային երթուղու՝ «Գլավսևմորպուտ» վարչակազմը, որը թույլ է տալիս իրականացնել  անվտանգ նավարկություն  և նավարկության երկարատև պլանավորում։ Բացի այդ, ներգրավելով մեր գործընկերներին Հարավարևելյան Ասիայի, Արևելյան Ասիայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև ռուս օպերատորների երկրներից։ Սա է անմիջական մասնակցությունը փոխադրումների ավելացմանը»,- եզրափակեց Ալեքսեյ Լիխաչովը։