
Այսքան քաղցրահամ և մաքուր ջուր
վերադառնալ բովանդակությանըԹուրքիայում՝ «Աքքույու» ԱԷԿ-ի հարթակում, «Ռոսատոմ Ենթակառուցվածքային լուծումներ» ընկերության կողմից արտադրված աղազրկման համալիրը պատրաստել է մաքուր ջրի առաջին միլիոն խորանարդ մետրը։ Համալիրը գործնականում ցույց է տալիս ռուս միջուկային գիտնականների կարողությունը՝ ստեղծելու պատասխանատու աղազրկման համակարգեր։
Մի փոքր պատմություն
Պետկորպորացիան սկսեց համակարգված աշխատել աղազրկման ուղղությամբ 2015 թվականին, երբ բանակցություններ էին ընթանում «Էլ Դաբաա» ՍԷԿ–ի շուրջ։ Այն ժամանակ պարզ դարձավ, որ աղազրկումը կարող է դառնալ հետաքրքիր բիզնես ուղղություն, սակայն անհրաժեշտ է ռեֆերենտ օբյեկտ։ Այն դարձավ «Աքքույու» ատոմակայանի ջրի մաքրման համակարգը։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ «Ռոսատոմ Ենթակառուցվածքային լուծումներ» կլինի համալիր մատակարարը, և հնարավորինս կօգտագործվեն թուրքական սարքավորումները. որոշ սարքեր և բաղադրիչներ, ինչպիսիք են մեմբրանները, արտադրվում են աշխարհի ընդամենը մի քանի երկրներում։ «Էլ Դաբաա»–ի հետ աղազրկման համալիրի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։
Ինչպես է դա կառուցված
«Ռոսատոմ Ենթակառուցվածքային լուծումներ»-ի կողմից «Աքքույու»–ի համար մատակարարված աղազրկման համալիրը բաղկացած է երկու կայանքից՝ յուրաքանչյուրը օրական 1000 խորանարդ մետր արտադրողականությամբ՝ կայանի ընդհանուր կարիքների համար և մեկ մերձբլոկային մոդուլ՝ օրական 2800 խորանարդ մետր արտադրողականությամբ՝ շղթաների սնուցումն ապահովելու համար։ Նրանք մշակում են ծովի ջուր՝ առնվազն 25 գ/լ աղի պարունակությամբ։ Մերձբլոկային կայանքում աղազրկման համար գոլորշի է օգտագործվում էներգաբլոկի երրորդ շղթայից։ Գոլորշին առաջանում է երկրորդ միացման սառեցուցիչից ջերմությունը խողովակաշարային համակարգի և գոլորշու փոխարկիչի միջոցով փոխանցման շնորհիվ։ Արդյունքում ստացվում է բարձր մաքրության թորած ջուր։ Դրա մեջ աղի պարունակությունը կազմում է ընդամենը 10 մգ/լ։ Հենց այս տեսակի ջուր է անհրաժեշտ է ԱԷԿ-ի երկու հիմնական շղթաների ջերմակրիչի հետագա աղազրկման և արտադրության համար։
Խմելու ջրի համար օգտագործվում է առանձին աղազրկման համակարգ, որն օգտագործում է էլեկտրական գոլորշիացնող սարքեր, քանի որ թուրքական օրենսդրության համաձայն՝ ատոմային էներգաբլոկների գոլորշին չի կարող օգտագործվել խմելու ջուր պատրաստելու համար։ Աղազրկումից հետո խմելու ջուրը հատուկ հանքայնացվում է՝ ավելացնելով կալցիումի և մագնեզիումի կարբոնատների և նատրիումի ֆտորիդի պատրաստի խառնուրդների ճշգրիտ հաշվարկված չափաբաժիններ։ Կալցիումը, մագնեզիումը և ֆտորը անհրաժեշտ են մարդու բոլոր ֆիզիոլոգիական համակարգերի պատշաճ գործունեության համար: Իսկ հիդրոկարբոնատները՝ ջուրը համեղ դարձնելու համար։
«Աղազրկման ցիկլը լիովին էկոլոգիապես մաքուր է։ Օգտագործելուց հետո ծով վերադարձվող ջուրը կհամապատասխանի թուրքական և միջազգային չափանիշներին՝ թե՛ ջերմաստիճանի, թե՛ քիմիական կազմի առումով», — նշել է «Աքքույու Նուքլեար»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բուցկիխը։
Էլեկտրաէներգիա մաքուր ջրի համար
Մինչև «Աքքույու»–ի գործարկումը, աղազրկման համալիրը էլեկտրաէներգիա է ստանում արտաքին ցանցից։ Գործարկումից հետո այն կաշխատի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայով։ «Այս մոտեցման հիմնական առավելությունը մարդկային կյանքի համար ամենակարևոր ռեսուրսները ապահովող երկու աչտադրությունների՝ ջրի և էլեկտրաէներգիայի միավորումն է, ինչը ստեղծում է տարածքի կայուն զարգացման համար եզակի ռեսուրսային կլաստեր», — ընդգծեց «Ռոսատոմի Ենթակառուցվածքային լուծումներ»-ի գլխավոր տնօրեն Քսենիա Սուխոտինան ։
Ընկերությունը պատրաստ է բոլոր պատվիրատուներին առաջարկել աղազրկման համակարգ։ Այդ նպատակով «Ռոսատոմ Ենթակառուցվածքային լուծումներ»-ի մասնագետները մշակել են օրական 170 հազար մ3 հզորությամբ բազային նախագիծ։ Աղազրկումը տեղի է ունենում զուգահեռ գործող երկու համակարգերում։ Առաջինը աշխատում է գոլորշուց ստացված ջերմային տեխնոլոգիայով, երկրորդը՝ էլեկտրականության օգնությամբ թաղանթային տեխնոլոգիայով։ Թաղանթայինը ավելի էժան է, բայց ավելի զգայուն է ջրի որակի նկատմամբ։ Եթե համակարգերից մեկը կանգնի, մյուսը կշարունակի աշխատել։ Արդյունքում, լուծումը ստացվեց և՛ հուսալի, և՛ ոչ թանկ։ Աղազրկման հիմնական համակարգը Ռոսատոմի կողմից խոշոր ատոմակայանների ապագա հաճախորդներին ներկայացվող համալիր առաջարկի մի մասն է։
«Ռոսատոմ Ենթակառուցվածքային լուծումներ»-ը չի մ՛շակել բազային նախագիծ փոքր հզորությամբ ատոմակայանների համար, քանի որ պոտենցիալ հաճախորդների տարբեր պահանջները հնարավոր չէ բերել ընդհանուր հայտարարի։ Որոշվել է, որ անհրաժեշտության դեպքում մշակումը կկատարվի ըստ պատվերի։