Բետոնը՝ Ուզբեկստանի ԱԷԿ–ի համար
վերադառնալ բովանդակությանըՄարտի 24-ին Ուզբեկստանում ատոմակայանի շինհրապարակում սկսվեցին բետոնե աշխատանքները՝ շինարարության պաշտոնական մեկնարկի հիմքը նախապատրաստելու համար: Նույն օրը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը և «Ուզատոմ»-ի տնօրեն Ազիմ Ախմեդխադժաևը ստորագրեցին փաստաթղթեր, որոնք ընդլայնում են Ուզբեկստանի և «Ռոսատոմ»-ի համագործակցությունը:
Ջիզախի երկրամասի Ֆարիշի շրջանում գտնվող շինհրապարակում աշխատողները սկսեցին ՌԻՏՄ-200Ն ռեակտորով առաջին էներգաբլոկի կառուցման բետոնի նախապատրաստական աշխատանքները՝ հիմքի հարթեցում, ջրամեկուսացման տեղադրում և հողանցում: Այս փուլի ընթացքում կտեղադրվի մոտ 900 խորանարդ մետր բետոն: «Ուզատոմ»-ը նախկինում թույլտվություն էր ստացել տարածքը օգտագործելու ՌԻՏՄ-200Ն երկու ռեակտորային կայանքներով էներգաբլոկի տեղակայման համար: Միջուկային կղզու շենքերի հիմնասալի առաջին բետոնը նախատեսվում է լցնել այս տարի: Զուգահեռբար ընթանում է ռեակտորի արտադրությունը:
Ուզբեկստանի ԱԷԿ–ը կլինի աշխարհում առաջինը, որտեղ մեկ հարթակում կտեղակայվեն երկու տեսակի բլոկներ՝ ՋՋԷՌ-1000 ռեակտորներով երկու բլոկ՝ յուրաքանչյուրը 1000 ՄՎտ ու ՌԻՏՄ-200Ն ևս երկու բլոկ՝ յուրաքանչուրը 55 ՄՎտ։ Այս կոնֆիգուրացիան ամրագրված է ԱԷԿ-ի կառուցման պայմանագրի լրացուցիչ համաձայնագրով։ Այն ստորագրվել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի և «Ուզատոմ»-ի տնօրեն Ազիմ Ախմեդխադժաևի կողմից նախապատրաստական բետոնային աշխատանքների մեկնարկի օրը։
Ամբողջական հզորությամբ չորս բլոկները տարեկան կարտադրեն մոտ 17.2 միլիարդ կՎտ/ժ, որը կազմում է Ուզբեկստանի ընդհանուր էներգասպառման մինչև 14%-ը: Սա գրեթե բավարար է երկրի խոշոր քաղաքներին՝ Տաշքենդին, Սամարկանդին և Բուխարային մատակարարելու համար: Տարբեր հզորության բլոկների համադրությունը կապահովի ինչպես բազային, այնպես էլ պիկային բեռը: Համատեղ ենթակառուցվածքը կնվազեցնի կապիտալ և շահագործման ծախսերը։
Ավելին, քան ԱԷԿ
Ալեքսեյ Լիխաչյովը և Ազիմ Ախմեդխադժաևը նաև ստորագրել են ատոմային և դրան առնչվող ոլորտներում համագործակցության ճանապարհային քարտեզ: Այն ներառում է ատոմակայանի կառուցման գործում կողմերի միջև համագործակցության հիմնական ոլորտները՝ անձնակազմի վերապատրաստում, ատոմակայանի կից ատոմային քաղաքի ստեղծում և հանրության իրազեկում ժամանակակից ատոմային տեխնոլոգիաների վերաբերյալ: Նույն օրը երկու երկրների նախագահները հեռախոսով քննարկել են նաև ատոմակայանի կառուցման հարցը:
«Ռոսատոմը» առաջարկում է ոչ միայն կառուցել հարմարավետ և ժամանակակից քաղաք ատոմակայանի մոտ, այլև այն վերածել գիտական քաղաքի՝ միջուկային բժշկության, նյութագիտության, սերմերի և սննդամթերքի վերամշակման, բժշկական սարքավորումների և իոնացնող ճառագայթում օգտագործող այլ ոլորտների զարգացման կենտրոնի: 2025 թվականի հունիսին ստորագրվել է բազմաֆունկցիոնալ իոնացնող ճառագայթման մշակման կենտրոնների ստեղծման վերաբերյալ համագործակցության հուշագիր:
Ուզբեկստանը վաղուց համագործակցում է «Ռոսատոմի» հետ տարբեր ոլորտներում: Այսպես՝ 2019 թվականին Տաշքենդում բացվեց պետկորպորացիայի առաջատար համալսարանի՝ ՄԻՖԻ–ի մասնաճյուղը, իսկ այս տարի «Ռոսատոմի» տեխնիկական ակադեմիայում տեղի ունեցավ Ուզբեկստանից մասնագետների առաջին ստաժավորումը: Պետկորպորացիայի վառելիքային ստորաբաժանումը վառելիք է մատակարարում Ուզբեկստանի գիտությունների ակադեմիայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական ռեակտորին: Նրանք համագործակցում են միջուկային օբյեկտների շահագործումից հանման և ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցերում: Բացի այդ, ինստիտուտը միացել է ՄԲԻՌ չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ հետազոտական ռեակտորի վրա հիմնված կոնսորցիումին, որը «Ռոսատոմը» կառուցում է Դիմիտրովգրադում:

ՋՋԷՌ–ի հաջող փորձը
1000 ՄՎտ հզորությամբ ՋՋԷՌ-1000 ռեակտորային բլոկները հաջողությամբ գործում են Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: Օրինակ, Չինաստանի «Տյանվան» ԱԷԿ–ի չորս էներգաբլոկները, որոնք շահագործման են հանձնվել, բազմիցս ճանաչվել են որպես աշխարհի ամենաանվտանգները՝ մի շարք ցուցանիշների հիման վրա: ՋՋԷՌ-1000 ռեակտորներով հագեցած Հնդկաստանի «Կուդանկուլամ» ԱԷԿ–ի առաջին երկու էներգաբլոկները արդեն իսկ 100 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա են մատակարարել երկրի էներգետիկ ցանց՝ ցույց տալով իրենց նախագծային չափանիշներից բարձր արդյունավետություն:
ՌԻՏՄ-200Ն ռեակտորային կայանքը` ՌԻՏՄ-200 ռեակտորային կայանքների ընտանիքի մաս է կազմում, որը մշակվել է միջուկային սառցահատների, լողացող ատոմային էներգաբլոկների և փոքր հզորության ցամաքային ատոմակայանների համար: ՌԻՏՄ-200 ռեակտորային կայանքը օգտագործում է ինտեգրված գոլորշու արտադրող բլոկ՝ նվազագույն չափսերով, նորարարական ակտիվ գոտի՝ ավելացված էներգետիկ ռեսուրսով և գոլորշու գեներատոր՝ կոմպակտ ջերմափոխանակման մակերեսով: Նորմալ շահագործման և անվտանգության համակարգերի կառուցվածքը համապատասխանում է ժամանակակից անվտանգության, ինքնապաշտպանության և շրջակա միջավայրի պահանջներին՝ ապահովելով սպասարկման հարմարավետությունը և սպառողների համար այլ առավելություններ։

